Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են ընտրական վեճերի դատական կարգով լուծման հարցերը

14.10.2025

image

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Աշոտ Հայրապետյանն ու Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանը հանդիպել են Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի /IFES/ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման նպատակն էր քննարկել համապետական ընտրություններին գրանցվող ընտրական վեճերի դատական կարգով լուծման մեխանիզմները և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։ Աշոտ Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի ընտրական արդարադատության համակարգը՝ պատասխանելով դատավորների վերապատրաստմանն առնչվող հարցերին։ Ժերոմ Լեյրոն առաջարկել է վարչական դատարանի որոշ դատավորների մասնագիտացնել այդ ոլորտում։ Դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանն անդրադարձել է ընտրական վեճերի բողոքարկման ինստիտուտին՝ շեշտելով, որ բարեփոխումը օրենսդրական լուծումներ է պահանջում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև նախորդ համապետական ընտրությունների ընտրական վեճերի բնույթին։

Կիսվել

նկարներ