ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

29.04.2021

image

Այսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավարին և համակարգողին:

Այնուհետև Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգողի  հետ:

Եվրոպացի գործընկերների հետ Բարձրագույն դատական խորհուրդը քննարկել է համագործակցության շրջանակներում 2021թ. նախատեսվող գործողությունների ծրագրերն ու առաջնահերթ քայլերը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կիսվել