ԲԴԽ-ում կայացավ դատավոր Արթուր Մկրտչյանի գործով նիստը
21.01.2022

2022 թվականի հունվարի 21-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:
Դատավոր Արթուր Մկրտչյանը միջնորդեց հարցի քննությունը հետաձգել:
Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 24-ին՝ ժամը 15.00-ին: