ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավոր Արթուր Մկրտչյանի գործով որոշում կայացնելու
24.01.2022

2022 թվականի հունվարի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում ավարտվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մրտչյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը, որը ներկայացվել էր Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից:
Խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի փետրվարի 3-ին՝ ժամը 15.00-ին: