Ցավակցական հեռագիր
17.05.2022

ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի պապի՝ Ալեքսան Ալեքսանյանի մահվան կապակցությամբ:
Ալեքսանյանների ընտանիքին, հարազատներին և ընկերներին մաղթում ենք համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը:
Ալեքսան Ալեքսանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ մայիսի 17-ին՝ Զովունի «Ադանա» սրահում ։
Հուղարկավորությունը տեղի կունենա նույն սրահից մայիսի 18-ին՝ ժամը 12-ից։