background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

22.09.2022

image

Բարձրագույն դատական խորհրդում այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանի երդման արարողությունը:

2022 թվականի սեպտեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հրապարակել է հայտարարության առ այն, որ Ժորա Արմենի Չիչոյանն իրավունքի ուժով ստանձնել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը:

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը և Խորհրդի մյուս անդամները շնորհավորեցին նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթեցին հետագա աշխատանքում:


Կիսվել