background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԴԱՏԱՎՈՐ ՄՆԱՑԱԿԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

22.09.2022

image

2022 թվականի սեպտեմբերի 22-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության միջնորդության հիմնավորման՝ թիվ ԵՔՐԴ/0197/01/08 քրեական գործով դատավորի կողմից թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի, 102-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 303-րդ հոդվածի 2-րդ մասի և 310-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումներ:

Դատավորի ներկայացուցչի կողմից միջնորդություն ներկայացվեց գործի վարույթը կարճելու վերաբերյալ. խորհուրդը հեռացավ որոշում կայացնելու:

Այսօրվա նիստը հետաձգվեց:


Կիսվել