background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՊԱԼԱՏ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

04.03.2022

2022 թվականի փետրվարի 25-ին ուժի մեջ մտած՝ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի այն դատավորները, ովքեր մինչև Վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը պաշտոնավարել են վարչական կամ վարչական վերաքննիչ դատարաններում կարող են  տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել գրավոր համաձայնություն Վճռաբեկ դատարանի վարչական պալատում պաշտոնավարումը շարունակելու նպատակով։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու նպատակով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորները կարող են տասնօրյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել գրավոր համաձայնություն՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության կազմում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար: Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություններն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, նշված դատավորներից կարող է ընտրել երկու դատավոր Հակակոռուպցիոն պալատում իրենց պաշտոնավարումը շարունակելու համար:

Հայտարարության հրապարակումից հետո տասնօրյա ժամկետում մինչև սույն թվականի մարտի 16-ը ներառյալ, վերը նշված պայմաններին համապատասխանող անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով:

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ