Նորություններ

RSS
image

10.08.2021

ԲԴԽ անդամներն ու Խորհրդի նախագահի պաշտոնակատարը հանդիպել են Արդարադատության նախարարին

Այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը, Խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ, ընդունել է ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել  են արդարադատության ոլորտի բարեփոխումներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել դատաիրավական համակարգում առկա խնդիրներին և մարտահրավերներին:

Կողմերը քննարկել են «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» արմատական փոփոխության անհրաժեշտության, արխիվների թվայնացման, դատարանների շենքային պայմանների բարելավման, դատավորների սոցիալական ապահովման երաշխիքների ներդրման, դատավորների թոշակների խնդրի լուծման վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նմանատիպ քննարկումները՝ խնդիրներին առարկայական լուծումներ տալու նպատակով:

image

09.08.2021

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքների հրապարակում

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 2-րդ մասով և Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-50-Ո-119 որոշման 4-րդ հավելվածի 3-րդ մասի 19-րդ կետով՝ գրավոր քննության հանրագումարային արդյունքներով նվազագույն անցողիկ միավոր է համարվում 54-ը, ընդ որում՝ հավակնորդը պարտադիր պետք է հավաքի՝ քրեական իրավունքի թեստերի համար՝ 14 միավոր, իսկ քրեական դատավարության իրավունքի թեստերի համար՝ 40 միավոր, հետևաբար առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով 2021 թվականի օգոստոսի 7-ին անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած 50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում թվով 21 հավակնորդ

 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

Քրեական իրավունք

Քրեական դատավարություն

Ընդհանուր

1

Վարդանյան Առնոլդ Սամվելի

17

57

74

2

Վարոսյան Արմեն Աշոտի

17

51

68

3

Վարոսյան Գայանե Սերյոժայի

14

52

66

4

Մաթևոսյան Արշակ Վալերիի

18

46

64

5

Մելքոնյան Վարսենիկ Ղուկասի

15

49

64

6

Աբելյան Գարիկ Արթուրի

19

43

62

7

Կարապետյան Արտավազդ Նորայրի

16

46

62

8

Պողոսյան Արմեն էդուարդի

19

42

61

9

Հովհաննիսյան Կարեն Հովհանեսի

17

44

61

10

Շիրոյան Արմեն Լեռնիկի

16

45

61

11

Ավետիսյան Արտյոմ  Ռուդիկի

17

43

60

12

Արղամանյան Դավիթ Մհերի

17

43

60

13

Պողոսյան Գևորգ Սարգսի

14

46

60

14

Մուրադյան Տաթևիկ Կորյունի

14

45

59

15

Դուրյան Շողիկ Վալերյայի

15

44

59

16

Ստեփանյան Հովհաննես Գառնիկի

16

42

58

17

Մարիկյան Ռազմիկ  Լևոնի

15

43

58

18

Ալեքսանյան Արուսյակ Հարությունի

15

40

55

19

Սուղյան Վարդան Զաուրի

14

41

55

20

Դավթյան Կարինե Արմանի

15

40

55

21

Մխիթարյան Սասուն Սուրենի

14

40

54

22

Դաջունց Հրաչ Հայկի

13

44

57

23

Բաղդասարյան Լիլիթ Ֆեդրիկի

13

44

57

24

Մակյան Վահե Կարենի

12

44

56

25

Անդրեասյան Սաթենիկ Հարությունի

12

43

55

26

Խաչատրյան Սուրեն Երվանդի

18

37

55

27

Հակոբյան Կարեն Ցոլակի

12

43

55

28

Վանոյան Շուշան Գեղամի

13

42

55

29

Շահինյան Վլադիմիր Յուրիի

13

40

53

30

Սմբատյան Վազգեն Արթուրի

13

40

53

31

Գրիգորյան Միքայել Միշայի

13

39

52

32

Յուզբաշյան Սեդա Սուրիկի

11

40

51

33

Մուրադյան Իվետա Ռուբիկի

11

40

51

34

Թովմասյան Մարինե Սարգսի

12

38

50

35

Մելքոնյան Աննա Հայկարամի

15

35

50

36

Մկրտչյան Նարինե Վարդանի

12

38

50

37

Նորայր Վարդգեսի Գրիգորյան

10

37

47

38

Գրիգորյան Արամ Գրիշայի

16

30

46

39

Կիրակոսյան Մակար Գեղամի

12

33

45

40

Դալլաքյան Աշոտ Ֆելիքսի

13

32

45

41

Հարությունյան Աշոտ Վալոդյայի

14

31

45

42

Սահակյան Վազգեն Տիգրանի

15

30

45

43

Հովսեփյան Նաիրա Մերուժանի

12

31

43

44

Ավդալյան Էդգար Շավարշի

11

30

41

45

Զեյնալյան Լուսինե Ներսեսի

12

28

40

46

Թադևոսյան Գասպար Սամվելի

12

26

38

47

Միքայելյան Դավիթ Արթուրի

9

28

37

48

Գրիգորյան Նիկոլայ Արամայիսի

14

23

37

49

Հայրապետյան Վիտալի Ադվերիկի

10

26

36

50

Կավեյան Արմեն Սուրիկի

11

25

36

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

image

09.08.2021

Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Ղազարյանը պատասխանել է լրագրողների հարցերին

Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար Խաչիկ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման գրավոր քննության անցկացման կարգին և քննության թափանցիկությանը առնչվող հարցերին:

image

09.08.2021

Հրապարակվեցին օգոստոսի 7-ին կայացած գրավոր քննության արդյունքները

Հրապարակվեցին օգոստոսի 7-ին կայացած մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ֊հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ միջնորդությունների ենթաբաժնի համար նախատեսված դատարանների դատավորների թեկնածուների ցուցակի համալրման գրավոր քննության արդյունքները:

17 թափուր հաստիքի համար՝ գրավոր քննությանը մասնակցել է 50 հավակնորդ: 

image

05.08.2021

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման գրավոր քննության վայրի մասին

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 10:00-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17)