background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

17.09.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (հասցեն՝ ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40) տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի հանդիպումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

Կքննարկվեն դատական իշխանության առաջնահերթ խնդիրները, ոլորտային մի շարք այլ հարցեր:

Հանդիպումը բաց է Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

16.09.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը:

Քննարկվեցին Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր:

Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում համագործակցության և ոլորտային այլ հարցերի շուրջ:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

09.09.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԻՏԱԼԻԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 9-ին, հյուրընկալեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին:

Դեսպանին ընդունեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Խոսվեց երկկողմ հարաբերությունների զարգացման, դատական իշխանությունների միջև սերտ կապի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված հնարավոր փոխգործակցության և աջակցության մասին:

Խորհրդի նախագահն իր խոսքում կարևորեց դեսպանի այցը Խորհուրդ ոչ միայն միջազգային համագործակցության, այլև Հայաստանում անկախ, անաչառ դատական իշխանություն ունենալու ճանապարհին իտալական փորձի օգտակարության տեսանկյունից: Նա նաև նշեց, որ Խորհուրդը պատրաստակամ է, բաց և թափանցիկ ցանկացած արդյունավետ համագործակցության համար:

Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն, շնորհավորելով Ռուբեն Վարդազարյանին Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա իր հերթին ընդգծեց իր պատրաստակամությունը` իրավունքի գերակայության շրջանակում Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված գործընթացներում:

Առաջիկայում Հայաստան կժամանի Իտալիայի դատական խորհրդի պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Բարձրագույն դատական խորհրդի հետ՝ հստակեցնելու փոխհամագործակցության հուշագրի կազմման շրջանակները:

Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

06.09.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին և ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման և դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության և Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Խորհրդի նախագահը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է և պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման և արդյունավետ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծեց դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության և Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն