Նորություններ
RSS
24.06.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆԱյսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։
Խորհրդի նորընտիր անդամներն իրենց հերթին ևս ողջունեցին Խորհրդի անդամներին՝ նշելով, որ պատրաստակամ են հնարավորինս արագ ներգրավվելու Խորհրդի աշխատանքներին և իրենց մասնագիտական ու պրոֆեսիոնալ ներուժն ամբողջությամբ ի սպաս դնելու դատական իշխանության առողջացման ու զարգացման գործում։
Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ էր առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին։ Ազգային ժողովն ընտրել էր Գրիգոր Բեքմեզյանին 107 կողմ, 4 դեմ, իսկ Վիգեն Քոչարյանին՝ 114 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

14.06.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ ՆՍույն թվականի հունիսի 14-ին, ժամը 16.00-ին նշանակված էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում որոշման հրապարակումը:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որպես դատարան հանդես գալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդի ներկայության դեպքում և հաշվի առնելով, որ ներկա պահին Բարձրագույն դատական խորհրդի անդամների թվի անբավարարության պատճառով նիստն իրավազոր չէ, ուստի Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը չի կայանա:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
