Նորություններ
RSS
10.03.2020
ՀԵՐՔՈՒՄAnalitik.am էլեկտրոնային լրատվամիջոցը երեկ լուր է հրապարակել, թե ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Լուրը չի համապատասխանում իրականությանը: Մտացածին են նաև անստորագիր նյութի հեղինակի այն պնդումները, թե Հ. Հովհաննիսյանը ցանկանում է իբր աղմուկով հեռանալ և մտադրություն ունի տեղավորվել Սահմանադրական դատարանում՝ սահմանադրական փոփոխություններից հետո:
Նախօրեին Հովհաննիսյանը հերքել է նաև իր կապը դերասան Սերգեյ Դանիելյանի՝ դատարանների մասին հրապարակված տեսահոլովակի պատրաստման հետ:
Լրատվամիջոցներին հորդորում ենք լուր հրապարակելուց առաջ չզլանալ և տեղեկությունների իսկությունը փորձել ճշտել հատկապես առաջին աղբյուրից՝ ակամա ապատեղեկատվություն տարածողի չվերածվելու համար: Առավել ևս, որ Բարձրագույն դատական խորհուրդը որդեգրել և իրականացնում է հանրության և, մասնավորապես, ԶԼՄ-ների հետ հաշվետվողական և բաց աշխատելու քաղաքականություն:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
09.03.2020
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ2020 թվականի մարտի 13-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի փետրվարի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:
Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 5 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ 4 դատավորի անուն.
|
Հ/հ |
Թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը, դատարանի անվանումը, դատավորի մասնագիտացումը |
|
|
Անտոնյան Սուրեն Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |
|
|
Բարսեղյան Արտակ Հակոբի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |
|
|
Հակոբյան Գոռ Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |
|
|
Միքայելյան Ստեփան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) |
06.03.2020
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Խորհրդի կողմից նախօրոք տարածվել էր հայտարարություն՝ Վերաքննիչ դատարանների դատավորների թափուր տեղերը համալրելու նպատակով հավակնորդների ցուցակները կազմելու մասին:
Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 13 դիմում, որոնցից 12-ը /10 դատավոր, 2 իրավաբան-գիտնական/՝ վարչական մասնագիտացման բաժնում, իսկ 1-ը՝ քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով:
Սույն թվականի մարտի 6-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման և հաստատման վերաբերյալ հարցը, զրույցի էր հրավիրել ցուցակում ընդգրկվելու դիմում ներկայացրած թվով 13 թեկնածուների:
Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքում Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման համար Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան.
Վարչական մասնագիտացում.
1. Նահապետյան Էդվարդ – Վարչական դատարանի դատավոր
2. Հակոբյան Լիանա – Վարչական դատարանի դատավոր
3. Գևորգյան Կարեն – Իրավաբան-գիտնական
Քրեական մասնագիտացում.
1.Մաթևոսյան Աննա – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր
իրավասության դատարանի դատավոր
06.03.2020
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԴԽ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆԴատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներից, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն սույն թվականի մարտի 7-ի և 8-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերին, քվեաթերթիկում իր անունը չներառելու մասին դիմում ներկայացնելու ցանկության առկայության դեպքում կարող է այն ուղարկել departament.datakan@mail.ru կամ dat.varch@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ 091-99-99-04, 095-11-11-71 հեռախոսահամարներին (նաև Viber, WhatsApp), կամ ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ Կորյուն 17 հասցեով:
27.02.2020
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՈՐՈՇՈՒՄԲարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակելով Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որոշեց Արայիկ Մելքումյանի դիմումը բավարարել մասնակի:
Որոշումը՝ հղումով