Նորություններ
RSS
24.01.2020
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որով Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
23.01.2020
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸԲարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը հունվարի 22-ին ընդունեցին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ այլ ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը կարևորեց Խորհրդի և գործընկեր միջազգային կառույցների հետ արդյունավետ, բաց և անմիջական համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ընդունելության համար, հետաքրքրվեց դատաիրավական բարեփոխումների գործընթացի ներկա վիճակով: Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ Խորհուրդը շահագրգռված է բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար և այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը:
Հանդիպմանը քննարկվեցին նաև էլ-արդարադատության տեխնիկական ապահովմանը, համակարգի արագ ներդրման անհրաժեշտությանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին հետագա համագործակցության անհրաժեշտությունը:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
22.01.2020
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին արձակված կրակոցի փաստով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Խնդիրն իր կարևորությամբ և աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի և իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում: Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք է ստացել և երբեմն տեղիք տվել այս պահին նաև անհարկի քննարկումների:
Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական որևէ մեկնաբանություն անելուց, քանի դեռ քննությամբ պարզված չեն տեղի ունեցածի բոլոր մանրամասները:
Քննության ավարտից հետո միայն կատարվածի մասին կտրվի հիմնավոր տեղեկատվություն և համապատասխան գնահատական:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
17.01.2020
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԲարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայության կողմից կարճվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն