Նորություններ
RSS
18.12.2018
ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸԲարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 17-ին և 18-ին անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը՝ գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած 19 հավակնորդների հետ: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քաղաքացիական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 19 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 12-ը.
Աթանեսյան Անի
Առաքելյան Ելենա
Գալստյան Նոնա
Դունամալյան Ազատ
Մխեյան Դանիել
Ջալալյան Հասմիկ
Սարոյան Արման
Սաֆարյան Արմինե
Ստեփանյան Մարիաննա
Թորոսյան Վահագն
Մինասյան Միքայել
Պողոսյան Վարդանուշ
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

10.12.2018
ՀՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՐԿՈՒ ԴԻՄՈՒՄ2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սույն թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:
Արդյունքում, ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2018 թ. դեկտեմբերի 9-ին ստացվել է 2 դիմում, որոնցից մեկը վերաբերել է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու անձնագիրը տրամադրելուն, իսկ մյուսը՝ անձնագիրը քրեական գործում գտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք տրամադրելուն:
Մասնավորապես՝
1. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով պահանջվել է տրամադրել քրեական գործում գտնվող անձնագիրը, որը դատարանի կողմից բավարարվել է:
2. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով պահանջվել է տրամադրել տեղեկանք քաղաքացու անձնագիրը քրեական գործում գտնվելու վերաբերյալ, որի կապակցությամբ դատարանի աշխատակազմի կողմից կազմվել և քաղաքացուն է տրամադրվել տեղեկանք՝ այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ ստանալու և ընտրական իրավունքն իրացնելու նպատակով:

07.12.2018
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄՀարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

07.12.2018
ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԸՀՀ նախագահի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:
Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դավիթ Սերոբյանին:
Գևորգ Դանիելյանը, շնորհավորելով Դավիթ Սերոբյանին դատավորի բարդ և պատասխանատու լիազորություններն ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա, համալրելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմը, իր ամենօրյա աշխատանքով կնպաստի արդարադատական գործընթացների պատշաճ իրականացմանը, դատական իշխանության հեղինակության և արժանապատիվ դատավորի կերպարի հասարակական ընկալման բարձրացմանը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

28.11.2018
ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ՝ «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը մասնակցեց «Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:
«Փոխհատուցման ծրագրերի որոշ առանցքային հարցադրումները՝ անցումային արդարադատության համատեքստում» զեկույցն ամբողջությամբ այստեղ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն