Նորություններ

RSS
image

01.02.2024

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

Ամփոփվել են դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողով) և վերջինիս հանձնաժողովների 2023 թվականի գործունեության արդյունքները, որոնք ներկայացվում են ստորև.

Ընդհանուր ժողովի՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով

Ընդհանուր ժողովը վարողի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի կողմից 2023 թվականի ընթացքում հրավիրվել է վեց Ընդհանուր ժողով:

Ընդհանուր ժողովների ընթացքում ընտրվել են՝

  • Բարձրագույն դատական խորհրդի չորս դատավոր անդամ.
  • Ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի երկու դատավոր անդամ.
  • Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի երեք դատավոր անդամ:
  • Ընդհանուր ժողովը սահմանված կարգով քննարկել է նաև դատարանների աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի հաղորդումը:

          Ընդհանուր Ժողովի հանձնաժողովների՝ 2023 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ հրապարակման ենթակա ամփոփ տվյալները ներկայացվում են ստորև՝ ըստ առանձին հանձնաժողովների.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄՆ այստեղ.

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԵՎ

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

image

31.01.2024

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխության ուժով՝ 2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն ամբողջությամբ վարվելու են էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, https://cabinet.armlex.am ինտերնետային կայքի հասցեով գործարկված էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ Համակարգ) միջոցով:

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ նոր քաղաքացիական գործերով դատարան ներկայացվող բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:

Այդպիսի փաստաթղթեր են օրինակ՝ հայցադիմումը, դիմումը, բողոքը, պատասխանը, դիրքորոշումը, միջնորդությունը և այլն: Ինչ վերաբերում է վերոնշյալ և այլ դատավարական փաստաթղթերին կցվող փաստաթղթերին, ապա դրանք նույնպես ներկայացվում են Համակարգի միջոցով՝ սկանավորված տարբերակով, իսկ եթե կցվող փաստաթուղթը էլեկտրոնային է, ապա այն ներկայացվում է առանց սկանավորման:

Նշված կարգով չղեկավարվելու պարագայում՝ ներկայացված փաստաթղթերը կհամարվեն սահմանված պահանջներին չհամապատասխանող և վերադարձման ենթակա:

Հարկ է նշել, որ նոր մուտքագրվող քաղաքացիական գործերը ամբողջությամբ պարտադիր կարգով պետք է մուտքագրվեն Համակարգի միջոցով միայն էլեկտրոնային եղանակով հետևյալ սուբյեկտների կողմից.

  • իրավաբանական անձինք,
  • անհատ ձեռնարկատերեր,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողներ,
  • ներկայացուցիչ հանդիսացող փաստաբաններ,
  • սնանկության գործով կառավարիչներ,
  • նոտարներ,
  • արտոնագրված հաշտարարներ:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա էլեկտրոնային համակարգի միջոցով վերջիններիս համար օգտվելը կդառնա պարտադիր, եթե տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում ֆիզիկական անձը առնվազն մեկ անգամ կկատարի որևէ գործողություն Համակարգի միջոցով: Եթե ֆիզիկական անձի մոտ տվյալ գործի շրջանակներում առաջանա Համակարգից օգտվելու անհնարինություն, ապա վերջինս այդ մասին պարտադիր պետք է տեղեկացնի գործը քննող դատարանին, որից հետո համապատասխան գործողությունը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ նյութական եղանակով։

Հարկ է նշել, որ դռնփակ դատական նիստերում քննվող գործերով ներկայացվող փաստաթղթերը և պետական գաղտնիք կազմող տեղեկությունները ներկայացվում են բացառապես նյութական եղանակով:

Կից ներկայացվում է.

  • հայցադիմումի, դիմումի, հայցադիմումի պատասխանի, դատական ծախսերի հատուցման, բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունների, դիրքորոշում հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, դատական գործով նոր ներկայացուցիչ ներգրավելու, վճռի բողոքարկման, վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման կարգի վերաբերյալ տեսանյութերը, որոնցում ներկայացվում են Համակարգի աշխատանքի և գործարկման սկզբունքները: Նշված տեսանյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://youtu.be/C2IZNEgpDT0

https://youtu.be/uTBwJjkVS64

https://youtu.be/pkmZF9SRle0

https://youtu.be/UD0Ek3KyOFc

https://youtu.be/xDmn41UI2aQ

https://youtu.be/9BqUpJXv-0s

https://youtu.be/2_qh0JCmqDA

https://youtu.be/gTng-1aeUPs

 

էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու նպատակով տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ https://www.ekeng.am/hy/e_sign հղմամբ:

Mobile ID ծառայությունն ակտիվացնելու համար կարող եք անցնել հետևյալ https://mobileid.am/secure/v2/activation/index հղմամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Համակարգի գործարկման հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

ՀՀ արդարադատության նախարարություն – (094) 57-30-37

ՀՀ Դատական դեպարտամենտ – (010) 51-18-11

Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս ՍՊԸ – (094) 57-83-73, (094) 57-29-79

 

 

image

31.01.2024

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՆՆՎՈՂ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԳՈՐԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

N

ՆԻՍՏԻ

 ՕՐԸ

ԺԱՄԸ

ՕՐԱԿԱՐԳԸ

ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑՈՂ ՄԱՐՄԻՆԸ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

1.

2024թ. փետրվարի 5-ին

 

 

 

10:00

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ

ԱՐԳԻՇՏԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ, ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՀՈՎՍԵՓ ԲԵԴԵՎՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՈՅԱՆԻՆ,  ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐ

ԴՌՆԲԱՑ

 

 

 

 

image

30.01.2024

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի թվով 1 թափուր հաստիք և 2023 թվականի հուլիսի 7-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

 

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2024 թվականի փետրվարի 14-ը ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

image

29.01.2024

Ցավով տեղեկացանք, որ 63-ամյա հասակում կյանքից հեռացել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Մաթեվոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանրությունը

Կարեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը՝ 17:00-ից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից: