background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյան

image

Ծնվել է 1974 թվականին:

Կրթություն

1991-1996թթ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:

1997 թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա ասպիրանտուրան:

2005 թ. պաշտպանել է «Միջազգային հաշվարկներում մուրհակի կիրառման հետ կապված իրավական հիմնախնդիրները» վերտառությամբ թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2014 թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ իրավաբանություն մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

1999-2003 թթ. աշխատել է «Գրեյթ Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2005թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ որպես դասախոս, 2007թ.-ից՝ որպես ասիստենտ:

2018թ. փետրվարի 28-ից մինչ 2022 թվականի հուլիսի 4-ը  հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Այլ տեղեկություններ

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ստանալով լեյտենանտի զինվորական կոչում՝ 1996-1997թթ. ծառայել է Գորիսի բրիգադի 2-րդ գումարտակում՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ անձնակազմի գծով:

1997թ.-ին տեղափոխվել է Վազգեն Սարգսյանի անվան զինվորական ակադեմիա՝ որպես վաշտի հրամանատարի տեղակալ, միաժամանակ, ակադեմիայի սաներին դասավանդել է «Զինվորական հանցագործություններ» առարկան:

Հեղինակ և համահեղինակ է մի շարք գիտական հոդվածների, գիտական աշխատությունների և ուսումնական ձեռնարկների:

Անկուսակցական է:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: