background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան

Աշխատակազմ

Դատավորներ

Նախագահ ։ Հարություն Գաբրիելի Պետրոսյան

image

Ծնվել է 1985 թվականին, Թալին քաղաքում:

 

Կրթություն

2001 թվականից մինչև 2005 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2005 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ –ում` որպես իրավախորհրդատու:

2007 թվականի հունվար ամսից մինչ 2007 թվականի դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2022 թվականի մարտի 11-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-67-Ա հրամանագրով նշանակվել է  Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2024 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ Նախագահի՝ ՆՀ-254-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ

h.petrosyan@court.am

Բորիս Հրանտի Բախշիյան

image

Ծնվել է 11.08.1985թ. Ադրբեջանի ԽՍՀ Մինգեչաուր քաղաքում։

 

Կրթություն

2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որոկավորում։

 

 

Աշխատանքային փորձ

04.06.2007-25.02.2013թթ. աշխատել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում նախ քննիչի, ապա ավագ քննիչի պաշտոններում։

25.06.2013-13.11.2013թթ. զբաղեցրել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, իսկ 13.11.2013-17.03.2015թթ.՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնը:

17.03.201503.02.2020թթ հանդիսացել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալը։

03.02.2020-09.06.2020թթ աշխատել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում՝ որպես Նախագահի օգնական:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 9-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

 

Կոնտակտային տվյալ

b.bakhshiyan@court.am

Էմին Ռուբիկի Աբգարյան

image

Ծնվել է 20.06.1984թ.-ին Գավառում:

Կրթություն/ դասընթացներ

2008թ.-ին ՀՀ Կառավարման ակադեմիայում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 041 մասնագիտական խորհրդում պաշտպանելով թեկնածուական աստիճանի հայցման ատենախոսություն` ԺԲ.00.04 «Հատուկ վարույթները վարչական դատավարությունում» թեմայով ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան    

2005 – 2008թթ.-ին  ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրա                                 

2000 – 2005թթ.-ին  Գավառի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ իրավագետի որակավորում (գերազանցության դիպլոմ)

1990 – 2000թթ.-ին Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 8 միջնակարգ դպրոց

 

Աշխատանքային փորձ.

2022թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-403-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

2020թ. հունիսի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-128-Ա հրամանագրով նշանակվել է  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

02/2017 – 06/2020թթ.     ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի վերահսկողական ծառայության չորրորդ բաժնի պետ, ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական

01/2015 - 02/2017թթ.     ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության չորրորդ բաժնի պետ

09/2012 - 01/2015թթ.     ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ, ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդական

01/2012 - 09/2012թթ.     ՀՀ արդարադատության նախարարություն. աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ քաղաքացիական ծառայության 3-րդ դասի խորհրդական

01/2018 – 01/2020 թթ. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ում դասախոս, դասավանդել է «Սնանկության վարույթի առանձնահատկությունները» և «Իրավաբանական անձանց կարգավիճակը և առանձնահատկությունները» առարկաները

09/2009 - 09/2016թթ.     Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավագիտության և նրա մեթոդիկայի դասավանդման ամբիոն դասախոս, դասավանդել է «Հայաստանի քաղաքացիական դատավարության իրավունք» առական

09/2009 - 06/2014թթ.     Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետ դասախոս /գիտական խորհրդի անդամ/

09/2009 - 03/2011թթ.     Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետ դասախոս

09/2006 - 01/2012թթ.     Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին  ատյանի դատարան աշխատակազմի արխիվապահ, ՀՀ դատական ծառայության առաջին դասի կրտսեր ծառայող

09/2005 - 06/2006թթ.  Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան գրասենյակի գործավար

2020թ. հունիսի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-128-Ա հրամանագրով նշանակվել է  Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

2022թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-403-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

 

Խրախուսանքներ.

19.09.2015թ.  պարգևատրվել է ՀՀ արդարադատության նախարարի շնորհակալագրով:

Այլ տվյալներ.

2009-2018թթ.  Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի դատարաների, դատախազության և քննչական մարմինների հարցերով ենթահանձնաժողովի անդամ

17.10.2019 - 26.06.2020թթ. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.10.2019 թվականի թիվ 136-Ա հրամանով՝ ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ

08/2017-06/2018թթ.  ՀՀ վարչապետի թիվ 886-Ա որոշմամբ՝ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ

2010-2012թթ.  «Դատական ծառայողների միություն» ԱԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ներկայացուցիչ` անդամ

Մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ:

 

էլ. փոստ՝ անձնական՝ eminabgaryan@mail.ru,

պաշտոնական՝ e.abgaryan@court.am,

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Միքայել Միշայի Գրիգորյան

image

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքում:

 Կրթություն.

1990-1999թթ. սովորել է Կապան քաղաքի թիվ 7 միջնակարգ դպրոցում:

1999-2001թթ. սովորել և ավարտել է Երևան քաղաքի թիվ 19 միջնակարգ դպրոցը:

2001-2005թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի    իրավաբանական   ֆակուլտետը և ստացել բակալավրի աստիճան:

2019-2021թթ սովորել և ավարտել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի  իրավագիտության բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան։

2022թ.-ին ավարտել է ՀՀ Արդարադատության Ակադեմիան:

Աշխատանքային փորձ.

2008թ․հոկտեմբերից մինչև 2011թ․ մարտը աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:

2011թ․մարտից մինչև 2012թ․ հոկտեմբերը աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչի պաշտոնում:

2012թ․ հոկտեմբերից մինչև 2013թ․ նոյեմբերը աշխատել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնում:

2013թ․ նոյեմբերից մինչև 2021թ․ օգոստոսը աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնում:

2021թ․  նոյեմբերից մինչև 2022թ. մարտը աշխատել է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի օգնական:

Բարձրագույն դատական խորհրդի 2022թ․ դեկտեմբերի 12-ի թիվ 116-Ո-393 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2022թ․ դեկտեմբերի 19-ի թիվ  ՆՀ-377-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Այլ տեղեկություններ.

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

Կոնտակտային տվյալ.

m.grigoryan@court.am

 

Գոհար Սամվելի Կոստանյան

image

Ծնվել է  1987 թվականին Երևան քաղաքում:

Կրթություն.

2004 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:

2008 թվականին ընդունվել և 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝   ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:

2015 թվականից 2016 թվականը սովորել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում՝ 2016 թվականի ապրիլին ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:

2022թ.-ին ավարտել է ՀՀ Արդարադատության Ակադեմիան:

Աշխատանքային փորձ.

2011 թվականից   մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ  Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականից 2014 թվականը աշխատել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում (նախկին անվանումը՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ)՝ որպես հանրային մոնիթորինգների համակարգող:

2018 թվականի մայիս ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2018թվականից մինչև 2022թվականի դեկտեմբերի 16-ը աշխատել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամում՝ որպես պահանջներ քննող մասնագետ։

2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-381-Ա  հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ. 

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Լիլիթ Սոսի Մկրտչյան

image

Ծնվել է 15.07.1977 թվականին:

Կրթություն.

1984-1994թթ. սովորել է Դանիել Վարուժանի անվան միջնակարգ դպրոցում:

1994-1999թթ. սովորել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փորձ.

15.03.2000-07.08.2000թթ. աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես նիստերի քարտուղար:

07.08.2000-01.06.2006 թթ. աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

01.08. 2006-01.01. 2008 թթ. աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

01.08.2008-01.04.2009թթ. աշխատել է Երևանի քրեական դատարանում՝ որպես գրասենյակի պետ:

03.05.2010-07.12.2010թթ. աշխատել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

03.12.2010-07.12.2010թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի գործավար:

07.12.2010-01.06.2012թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետ:

01.06.2012-23.12.2014թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

05.03.2015-07.04.2018թթ. աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի գրասենյակի պետ:

07.04.2018-25.09.2019թթ. աշխատել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասւթյան դատարանի աշխատակազմում՝ որպես ավագ, այնուհետև որպես գլխավոր մասնագետ:

25.09.2019թ. նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ:

01.03.2023 թվականին հանդիսացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի գրասենյակի պետ:

06.07.2023 թվականին ՀՀ նախագահի ՆՀ-230-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Կոնտակտային տվյալ.

 

l.mkrtchyan@court.am

Շուշան Արմենի Ղազարյան

image

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին ք․ Երևանում։

Կրթություն.

1999-2009թթ․ ընթացքում սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։

2009-2013թթ․ սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2013-2015թթ․ ընթացքում  սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2015-2016թթ․ ընթացքում սովորել Է փաստաբանական դպրոցում՝ քաղաքացիական (վարչական) մասնագիտացմամբ՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր։

Աշխատանքային փորձ.

2014-2017թթ․ ընթացքում աշխատել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում որպես փորձնակ մասնագետ, այնուհետև՝ իրավաբանական վարչության մասնագետ, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ։

2017-2018թթ․ ընթացքում աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում որպես իրավաբանական ծառայության պայմանագրերի ու բիզնես ուղղությունների սպասարկման գծով իրավախորհրդատու։

2018-2021թթ․ աշխատել է «Ջասթ Ին Թայմ» ՍՊԸ-ում որպես իրավաբան։

2021-2023թթ․ աշխատել է «ՋԻԷՆ» ՍՊԸ-ում  նախ որպես իրավաբան, այնուհետ՝  որպես գլխավոր իրավաբան, ապա՝  որպես իրավաբանական բաժնի ղեկավար։

2023 թվականի դեկտոմբերի 7-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-395-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կոնտակտային տվյալ.

sh.ghazaryan@court.am

Բորիս Հրանտի Բախշյան

image

Ծնվել է 11.08.1985թ. Ադրբեջանի ԽՍՀ Մինգեչաուր քաղաքում։

Կրթություն.

2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որոկավորում։

Աշխատանքային փորձ.

04.06.2007-25.02.2013թթ. աշխատել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում նախ քննիչի, ապա ավագ քննիչի պաշտոններում։

25.06.2013-13.11.2013թթ. զբաղեցրել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, իսկ 13.11.2013-17.03.2015թթ.՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնը:

17.03.201503.02.2020թթ հանդիսացել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալը։

03.02.2020-09.06.2020թթ աշխատել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում՝ որպես Նախագահի օգնական:

09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 9-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2024 թվականի մարտի 18-ի թիվ ՆՀ-85-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ռուբինա Ռուբենի Աթոյան

image

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում: 

 

 Կրթություն

2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2008 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2017 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

2006 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնում:

2008 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:

2009 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2009 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

ԲԴԽ-60-Ո-166 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

r.atoyan@court.am

 

Հայկ Արշակի Պետրոսյան

image

Ծնվել է 27.08.1982թ.-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

 

Կրթություն.

1999թ.-ին ավարտել է «Ռ. Բաղդասարյանի անվան» միջնակարգ դպրոցը՝ «Ոսկե մեդալով»:

2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ.-ին` մագիստրատուրան:

2005թ. կնքել է պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում, որպես N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնական, իսկ 2007թվականից N զորամասում՝ որպես իրավաբան:

 

Աշխատանքային փորձ.

23.04.2009-17.01.2012թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

17.01.2012-16.01.2014թթ. աշխատել է որպես Սյունիքի մարզի  դատախազի տեղակալ:

16.01.2014-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

26.09.2019-01.11.2021թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-107-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է:

 

Կոնտակտային տվյալ.

hayk.petrosyan@court.am

 

Սարգիս Մելսիկի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1989 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքում:

 

Կրթություն.

1996-2006 թթ. սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում:

2006թ.-ին թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված միջպետական պայմանագրի շրջանակներում ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (Российский государственный социальный университет) իրավագիտության  ֆակուլտետ:

2007 թվականին տեղափոխվել և սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է  2010 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2012-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2022 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

Աշխատանքային փորձ

2013 թվականի հունվարի 17-ից մինչև հուլիսի 18-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնում` որպես փորձագետ:

2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտապենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում. 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2014 թվականի հունվարի 20-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2014 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության մասնագետ, 2015 թվականի ապրիլի 9-ից մինչև հոկտեմբերի 5-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը` որպես Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ: Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 2017թ. դեկտեմբերի 28-ին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը աշխատել է` որպես ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետ:

2019 թվականի հունիսի 26-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հանդիսացել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանը:

2020 թվականի ապրիլի 28-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնը:

2021-2022թթ. սովորել է Արդարադատության ակադեմիայում:

2022 թվականի օգոստոսի 27-ին Հանրապետության նախագահի՝  ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Զինվորական ծառայություն.

2010-2012 թվականներին անցել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ՊՆ N զորամասում և ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավորագրվել և մասնակցել է Մատաղիսի և Թալիշի (ՊԲ 6-րդ պաշտպանական շրջան), այնուհետև՝ Մարտակետի (ՊԲ 5-րդ պաշտպանական շրջան) պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:

2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

 

Այլ տեղեկություններ.

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած չէ:

 

Նարեկ Գագիկի Բեգլարյան

image

Ծնվել է 1990 թվականին, Արտաշատ քաղաքում:

 

Կրթություն

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2013 թվականից Հայ-ռուսական համալսարանի հայցորդ է:

 

Աշխատանքային փորձ

2012 թվականից 2013 թվականն աշխատել է «Արտագրո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2013 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ նախ որպես դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:

2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-79-Ո-191 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2021 թվականի  հունիսի 18-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-126-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

2009 թվականից մինչև 2011 թվականն անցել է պարտադիր զինվորական ծառայություն Արցախի հանրապետության պաշտպանության բանակում:

 

Կոնտակտային տվյալ

n.beglaryan@court.am

Ռիմա Արարատի Առաքելյան

image

Ծնվել է 1985 թվականի հունվարի 29-ին, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում:
 

Կրթություն
 

2002 թվականին ավարտել է Ջերմուկի թիվ 1 միջնակարգ դպրոցը։               

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2009-2013թթ. սովորել է Երևանի պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության  ֆակուլտետի  ասպիրանտուրայում:         
 

Աշխատանքային փորձ  
 

21.08.2008-01.03.2021թթ աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ որպես դատավորի օգնական: 

08․05․2023 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-150-Ա հրամանագրով՝ Ռիմա Առաքելյանը  նշանակել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

25․09․2024 թվականի ՀՀ նախագահի ՆՀ-282-Ա հրամանագրով՝ Ռիմա Առաքելյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
 

Այլ տեղեկություններ             
                          

Ամուսնացած չէ:
 

Կոնտակտային տվյալներ.

r.arakelyan@court.am

Դավիթ Նորիկի Սարգսյան

image

Ծնվել է 1985 թվականի մայիսի 31-ին, Երևան քաղաքում:

Կրթություն.

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:  

2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային փորձ.

01.11.2008-01.07.2009թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես ավագ լաբորանտ:

01.09.2009-01.07.2010թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես լաբորանտ:

01.09.2010-30.12.2010թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ որպես լաբորանտ:

01.08.2010-29.02.2012թթ. աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունում՝ որպես իրավաբան:

02.04.2012-03.07.2012թթ. աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում՝ որպես իրավաբանական բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:

20.07.2012-31.10.2012թթ. աշխատել է «Պիկասսո» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

01.11.2012-01.07.2014թթ. աշխատել է «ՍԹ ՎԻՓ ԻՆԴԱՍԹՐԻ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

01.03.2013-16.09.2013թթ. աշխատել է Անիկ Թադևոսյան Ա/Ձ-ում՝ որպես զբոսաշրջային գործունեության կառավարիչ:

16.09.2013-31.07.2014թթ. աշխատել է  Անիկ Թադևոսյան Ա/Ձ-ում՝ որպես իրավաբան:

01.02.2014-24.05.2018թթ. աշխատել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի գործադիր տնօրեն:

01.09.2014-17.01.2017թթ. աշխատել է «ԴԻ ԷՍ ԷՆ Քոնսալթինգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, գլխավոր իրավաբան:

18.01.2017-23.05.2018թթ. աշխատել է Փաստաբանների պալատ Հանրային պաշտպանի գրասենյակ՝ որպես ղեկավարի օգնական:

24.05.2018-30.05.2019թթ. աշխատել է Սփյուռքի նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ:

04.03.2020-07.06.2021թթ. աշխատել է «ԴԻ ԹԻ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն և գլխավոր իրավաբան: 

2023թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-300-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: