Վանաձորի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Մուշեղ Պապիկի Հարությունյան

Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։
Կրթություն
1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։
2001 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
m.harutyunyan@court.am
Վարդուհի Սուրիկի Հովնանյան

Ծնվել է 1975 թվականին Կիրովական քաղաքում։
Կրթություն
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1997 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում սկզբում՝ իրավաբանական բաժնի իրավաբանի, այնուհետև՝ նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետի, ապա՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետի, ապա մինչև 2001 թվականը՝ նույն բաժնի գլխավոր մասնագետի, վերջում` նույն բաժնի պետի պաշտոններում։
1997 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանում՝ որպես դասախոս։
1998 թվականից աշխատում է Հ.Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս։
2000 թվականից անդամագրվել է Հայ փաստաբանների միջազգային միությանը։
2006 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կոնտակտային տվյալ
v.hovnanyan@court.am
Տարոն Ռոբերտի Թադևոսյան

Ծնվել է 24.03.1989թ.-ին, Սպիտակ քաղաքում:
Կրթություն.
2006թ.-ին ավարտել է Լոռու մարզի Արևաշող գյուղի միջնակարգ դպրոցը:
2010թ.-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015թ.-ին` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
12.08.2010-02.11.2012թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ:
02.11.2012-21.06.2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:
21.06.2013-19.09.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում՝ որպես ավագ քննիչ:
19.09.2014-11.12.2017թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչ:
11.12.2017-01.09.2020թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ որպես ՀԿԳ ավագ քննիչ:
01.09.2020-14.10.2021թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում՝ որպես պետ:
2022թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-113-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կոնտակտային տվյալ.
t.tadevosyan@court.am