background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Սնանկության դատարան

Աշխատակազմ

Դատավորներ

Նախագահ ։ Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։

 

Կրթություն

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

 

Աշխատանքային փորձ

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ:

1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։

2002 թվականից աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։

2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

2023թ. փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-75-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

2023թ. ապրիլի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-132-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:

Կոնտակտային տվյալ

g.hovhannisyan@court.am

Աշոտ Լևոնի Ջավախյան

image

Ծնվել է 10.10.1987թ. Երևան քաղաքում:

Կրթություն.

1994-2004թթ. սովորել է Երևան քաղաքի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցում:

2005-2009թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2009-2011թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում:

2011-2013թթ. սովորել է Եվրոպական կրթական տրածաշրջանային ակադեմիայում: Շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան:

Աշխատանքային փորձ.

2011-2013թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնում:

2013-2017թթ. նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2016-2017թթ. սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում: 21.05.2017թ.-ից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2019 թվականից մինչև 2020 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

04.06.2020 թվականից մինչև 02.06.2021 թվականն աշխատել է ՀՀ սնանկության դատարանում, որպես  ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ:

2021թ. հունիսի 1-ին  Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-119-Ա հրամանագրի համաձայն՝ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2022թ.-ի նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2023թ.-ի փետրվարի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-74-Ա հրամանագրով  նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Բարսեղյան Ինգա Վիգենի

image

Ծնվել է 04.09.1983թ., ք․Երևան:

Կրթություն.

2003 թվականին սովորել է  Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

2006 թվականին սովորել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակեդեմիա» հիմնադրամի իրավագիտության ֆակուլտետում:

2013 թվականին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

Աշխատանքային փորձ

03.07.2006-27.04.2009թթ. աշխատել է «Անելիք Բանկ» ՍՊԸ-ի իրավաբանական վարչությունում:

27.04.2009-18.04.2011թթ. աշխատել է«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի իրավաբանական վարչությունում,որպես՝ առաջատար մասնագետ:

02.05.2011-31.10.2011թթ. աշխատել է «Յուքոմ» ՍՊԸ-ում,որպեսէ իրավախորհրդատու:

12.08.2013-31.05.2014թթ. աշխատել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ում,որպես՝ իրավաբան:

04.05.2015-29.04.2016թթ. աշխատել է «Պրոկրեդիտ Բանկ» ՓԲԸ-ում, որպես՝ իրավախորհրդատու:

01.05.2016-06.08.2018թթ. աշխատել է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում,որպես՝ իրավաբան:

03.12.2016թ  աշխատել է «Ինգա Բարսեղյան Վիգենի» ԱՁ-ում,որպոս՝ փաստաբան:

25.01.2024թ ՀՀ Նախագահի՝ ՆՀ-19-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:

Արմեն Օնիկի Խաչատրյան

image

Ծնվել է 1971 թվականին, քաղաք Գյումրիում:

 

Կրթություն

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1999 թվականին աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։

2003 թվականից 2005 թվականն աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։

2005 թվականին ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2006 թվականից 2007 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2007 թվականից 2018 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականից 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2018 թվականի մարտի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ը եղել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։

 

Կոնտակտային տվյալ

armen.khachatryan@court.am

 

Բագրատ Սերգեյի Մկրտչյան

image

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

1997 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ որպես առաջատար խորհրդատու, իսկ 1999 թվականից մինչև 2001 թվականը՝ որպես նույն վարչության պետի տեղակալ։

2001 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականին նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

b.mkrtchyan@court.am

 

Տիգրան Ռոբերտի Փոլադյան

image

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

 

Կրթություն

2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2007 թվականին՝ նույն ֆակուլտետի ասպիրանտուրան:

 

Աշխատանքային փորձ

2002 թվականից 2003 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության մասնագետ:

2003 թվականից 2004 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի «Դատական բողոքարկման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում և «Քաղաքացիական դատավարություն» առարկաների դասախոս:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է «Գրեյթ Վելլի» ՀՁ ՍՊԸ-ի գլխավոր իրավախորհրդատու:

2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի մարմնի ստեղծմանն ուղղված աշխատանքային խմբում:

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի (փողերի «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վարչության) «Զ» դասի մեթոդաբան

2006 թվականից 2008 թվականն աշխատել է «Զարգացման հայկական բանկ» ԲԲԸ իրավաբանական բաժնի ղեկավար-գլխավոր իրավախորհրդատու:

01.02.2009-31.08.2009թթ. աշխատել է «Գարեգինյան եղբայրներ» ՍՊԸ-ի իրավաբանական վարչության պետ, գործադիր տնօրենի գլխավոր խորհրդատու:

01.09.2009-09.11.2009թթ. աշխատել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի իրավաբանական ստորաբաժանման իրավաբան:

09.2009-11.2009թթ. աշխատել է «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնում:

09.11.2009-17.07.2010թթ. աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի ղեկավար:

2009 թվականից եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2010 թվականից աշխատել է «Նորվիկ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ։

2013 թվականի հունվարի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

Հեղինակ է 4 գիտական աշխատությունների:

 

Կոնտակտային տվյալ

t.poladyan@court.am

 

Արսեն Արտուշի Բաբայան

image

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

1994 թվականից աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության քննիչ, 1997 թվականից՝ ավագ քննիչ։

1999 թվականին նշանակվել է ՀՀ Զինվորական դատախազության ՀԿԳ քննիչ։

2005 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի դատախազ։

2007 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր: 

2019 թվականի հուլիսի 11-ին  Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովում:

 

Այլ տեղեկություններ

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։

 

Կոնտակտային տվյալ

a.babayan@court.am

 

Լիլիթ Մարատի Կատվալյան

image

Ծնվել եմ 1973 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

 

Աշխատանքային փորձ

1999 թվականին աշխատանքի է ընդունվել ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

2020 թվականի հուլիսի 31-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով:

 

Կոնտակտային տվյալ

l.katvalyan@court.am

Արմեն Գառնիկի Չիչոյան

image

Ծնվել է 1962թ. Երևան քաղաքում:

 

Կրթություն

1986 թվալկանին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

 

 

Աշխատանքային փորձ

1979 թվականից 1981 թվականն աշխատել է «Հայգազշին» տրեստի Երևանի ՇՄՎ-ում` որպես փականագործ:

1986 թվականից 1995թվականն աշխատել է Երևանի «Կիլիկիա» արտադրական միավորումում` որպես իրավախորհրդատու:

1995 թվականից 1996 թվականն աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողովում` որպես ավագ խորհրդատու: 

1991թվականից 1996 թվականը եղել է ՀՀ գերագույն դատարանի ժողովրդական ատենակալ: 

1996 թվականից 1999 թվականն աշխատել է Կապանի նախկին վարչական շրջանի տարածքի շրջանային ժողովրդական դատարանի դատավոր:

1999 թվականից 2000 թվականն աշխատել է ՀՀ դատախազության Զանգեզուրի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2000 թվականից 2003 թվականն աշխատել է ՀՀ դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2003 թվականից 2005 թվականն աշխատել է` որպես ՀՀ զինվորական դատախազի օգնական:

2005 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությունում` որպես դատախազ:

2007 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչությունում` որպես դատախազ: :

2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: :

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

a.chichoyan@court.am

 

Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1967 թվականին Վայք քաղաքում:

 

Կրթություն

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

1996 թվականից աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քարտուղարության գլխավոր քարտուղար, իսկ 1997 թվականից մինչև 1998 թվականը ՝ որպես կրթության վարչության գլխավոր մասնագետ:

1998 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի պետի պաշտոնում:

2008 թվականից 2018 թվականն աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

 

Կոնտակտային տվյալ

a.hovhannisyan@court.am

 

Գարիկ Կարոյի Ավագյան

image

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

 

Կրթություն

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2001 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2004 թվականին` ասպիրանտուրան:

 

Աշխատանքային փորձ

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ-ում` որպես իրավաբանական բաժնի պետ:

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի «Գալիք» համալսարանում՝ որպես դասախոս:

2004 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համասարանում, 2013 թվականից դասավանդում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայում` որպես դասախոս:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

2014 թվականի հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 23-ն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

ԲԴԽ-51-Ո-142 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով  նշանակվել  է Սնանկության դատարանի նախագահ` երեք տարի ժամկետով:

 

Կոնտակտային տվյալ

garik.avagyan@court.am

Լիանա Վարդանի Հարությունյան

image

Լիանա Վարդանի Հարությունյանը ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1985թ.-1995թ. սովորել և ավարտել է Երևանի N76 ռուսական միջնակարգ դպրոցը:

1995թ.-2000թ. գերազանցությամբ սովորել և ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել իրավագետի որակավորում:

05.06.2000թ.-08.06.2001թ. աշխատել է «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ի արտաքին կապերի և մարկետինգի բաժնում, որպես ինժեներ:

2001 թվականին մասնակցել է փաստաբանական գործունեության իրականացման համար անցկացվող որակավորման քննություններին և ստացել փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիրը:

2007 թվականի ապրիլից մինչև 2008 թվականի հունվարի 21-ը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանում գրանցված հավատարմագրված փաստաբան:

02.07.2001թ.-21.01.2008թ. աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում, որպես իրավաբան, այնուհետև փաստաբան՝ դատական գործերով պատասխանատու:

2003-2004թթ. ընդգրկվել է Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն հասարակական կազմակերպության Մարդու իրավունքների հայկական դպրոցի՝ ՀՀ բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար կազմակերպված մեկամյա դասընթացում և դասավանդել «Իրավունք» առարկայաշարը:

06.02.2006թ.-30.05.2006թ. «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում Եվրասիա հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միջնորդ դատարանների և միջնորդ քննության զարգացումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում նշանակվել եմ դասավանդող:

18.09.2006թ.-31.12.2007թ. աշխատել է «Լիգըլ ըլայընս» ՍՊԸ-ում, որպես փաստաբան:

22.01.2008թ.-12.03.2019թ. աշխատել է «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի» ՊԿՀ-ում, որպես ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի/նախագահի օգնական:

12.03.2019թ.-14.07.2021թ. ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում, որպես գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ նախագահի 14.07.2021 թվականի թիվ ՆՀ-177-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր: