Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Աշխատակազմ
Դատավորներ
Նախագահ ։ Սարգիս Արմենի Արմենակյան

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2003 թվականից մինչև 2008 թվականը սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2018 թվականից հանդիսանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի» ինստիտուտի հայցորդ:
2019 թվականից մինչև 2020 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2011 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2015 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես նույն դատարանի աշխատակազմի ղեկավար:
25.12.2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչութան պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ:
01.11.2018 թվականից մինչև 06.07.2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետ:
Բարձրագույն դատական խորհրդի 02.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի հուլիսի 03-ի թիվ ՆՀ-150-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-178-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
2019 թվականից դասավանդում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2008 թվականից մինչև 2010 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Հանդիսանում է պահեստազորի ավագ:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ 29.06.2015 թվականի հրամանով շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Կոնտակտային տվյալ
s.armenakyan@court.am
Սասուն Մխիթարյան

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1978 թվականին Վանաձոր քաղաքում:
Կրթություն
1995 թվականին ավարտել է Վանաձորի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2021 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2002 թվականից 2005 թվականն աշխատել է Տավուշի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ:
2005 թվականից 2007 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում՝ որպես քննիչ:
2007 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական վարչությունում որպես քննիչ, ապա որպես՝ ավագ քննիչ:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և մինչև 2021 թվականը զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
ՀՀ Նախագահի՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. մարտի 23-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-106-Ա նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
s.mkhitaryan@court.am
Նարինե Վալերիկի Անանյան

Ծնվել է 18.09.1990թ.-ին Լոռու մարզի Քարկոփ գյուղում։
Կրթություն.
2007 թվականից 2011 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում՝ քաղաքացիական իրավունք մասնագիտացմամբ, 2011 թվականից 2013 թվականը՝ մագիստրատուրայում՝ գործարարական իրավունք մասնագիտացմամբ։
2014-2015թթ. եղել է ՀՀ փաստաբանների դպրոցի ունկնդիր, 28.11.2015թ.-ին ստացել է փաստաբանական գործունեության N1973 արտոնագիրը։
Աշխատանքային փորձ.
06.06.2013թ.-06.08.2015թ. աշխատել Է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
19.11.2015թ.-14.10.2020թ. աշխատել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ում՝ որպես իրավաբանական վարչության մասնագետ, ապա՝ ավագ իրավաբան։
26.04.2021թ.-21.06.2021թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ որպես իրավական ակտերի փորձաքննության գործակալության քաղաքացիական և առևտրային իրավունքի բաժնի գլխավոր իրավաբան։
21.06.2021-21.12.2022թ. աշխատել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում՝ որպես անբարեխիղճ մրցակցության վերահսկողության վարչության 1-ին բաժնի գլխավոր մասնագետ։
19.12.2022թ.-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-383-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած չէ:
Նարեկ Սաշայի Բադալյան

Ծնվել է 1992 թվականի հունվարի 6-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում:
Կրթություն.
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
2012-2014թթ. պարտադիր ժամկետային զինծառայության է անցել ՀՀ զինված ուժերում: Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն մարզիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով:
29․07․2015-01․07․2016թթ․ աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար։
01․07․2016-03․11․2016թթ․ աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար։
03.11.2016-25.01.2018թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
25.01.2018-31.01.2023թթ. աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2022 թվականի ապրիլ-հոկտեմբեր ամիսներին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2023 թվականի հունվարի 25-ի ԲԴԽ-10-Ո-38 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2023 թվականի հունվարի 30-ի ՆՀ-38-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություն.
Ամուսնացած չէ:
narekbadalyan001@mail.ru
Սերժ Արտյոմի Ռուշանյան

Ծնվել է 1997 թվականի մարտի 09-ին, քաղաք Երևանում:
Կրթություն.
2014 թվականին ավարտել է Երևանի 108 համալիր դպրոցը:
2014-2018թթ. սովորել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
2015-2018թթ. սովորել է Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան (License)։
2018-2019թթ․սովորել է Սորբոնի համալսարանի մագիստրատուրայում՝ Քրեական իրավունք և քրեագիտություն, Մարդու իրավունքներ մասնագիտացմամբ:
2019-2020թթ. սովորել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրայում՝ Հանրային իրավունք, Մարդու իրավունքներ, Միջազգային հանրային իրավունք, Իրավունքի փիլիսոփայություն մասնագիտացմամբ:
2021թ.-ից առ այսօր սովորում է Հայ-ռուսական համալսարանի ասպիրատուրայում՝ հայցորդ (PHD):
Աշխատանքային փորձ.
15.02.2017-01.07.2020թթ. աշխատել է «Արդարադատություն և իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության նախագահ:
2020թ. հուլիս ամսից մինչև 2021թ. հունվար ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի լրամշակման, Հակակոռուպցիոն դատարանի և կոմիտեի ստեղծման աշխատանքների իրականացում)։
2021թ. օգոստոս ամսից մինչև 2022թ. մարտ ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի օգնական («Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի բարեփոխումների համակարգում)։
2022թ. մարտ ամսից մինչև 2022թ. սեպտեմբեր ամիսն աշխատել է Արդարադատության նախարարությունում որպես նախարարի խորհրդական (ՀԿԱ Ծառայության և E-Justice թվայնացման բարեփոխումների համակարգում):
Դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում քրեական իրավունք, սահմանադրական իրավունք։
2020թ. փետրվար ամսից մինչև 2020թ. հոկտեմբեր ամիսը դասավանդել է Ոստիկանության կրթահամալրում արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք։
2023թ. հուլիսի 6-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-231-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ.
s.rushanyan@court.am
Սամվել Կոստյայի Մարդանյան

Ծնվել է 1961 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:
Կրթություն
1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:
Աշխատանքային փորձ
1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում` զբաղեցնելով տեսուչի, ԲԽՍՍ-ի օպերլիազորի, բաժնի պետի տեղակալի պաշտոններ։
1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր:
1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր:
Այլ տեղեկություններ
1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:
Մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանում ծավալված մարտական գործողություններին:
ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով /«Մակարով» տեսակի ատրճանակով/:
Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է ոսկե ժամացույցով և պատվոգրով:
ՀՀ դատավորների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրված ավանդի համար:
Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:
Կոնտակտային տվյալ
s.mardanyan@court.am
Նանա Կոնստանդինի Դալլաքյան

Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
1996 թվականից մինչև 2000 թվականը սովորել և ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը` ստանալով «Իրավագիտություն» մասնագիտությամբ իրավագիտության բակալավրի աստիճան:
2009 թվականին պաշտպանել և ստացել է պետական նմուշի դիպլոմ:
2013 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնի (ՀՀ ԳԱԱ ՄԳԿ) մագիստրատուրայի իրավագիտության ֆակուլտետը՝ իրավագիտության մագիստրոսի որակավորմամբ:
Աշխատանքային փորձ
2009 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է «Գլոբալ» երիտասարդական հիմնադրամում, որպես Եվրոմիության կողմից ֆինանսավորվող «Կանայք և քաղաքացիական պաշտպանություն» ծրագրի իրավաբան:
2010 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունում, որպես ներդրումային ծրագրերի համակարգման վարչության տնօրենի օգնական:
2012 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է «ՍԱՈՒՂ» կազմակերպության «ՍԱՈՒՂ Սևան Սերվիսիս» Հայաստանյան մ/ճ-ում, որպես ներդրումային ծրագրերի համակարգման վարչության տնօրենի օգնական:
2013 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության Ներդրումային ծրագրերի համակարգման վարչության կողմից Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Համայնքային ջրամատակարարման ծրագրում, որպես գրասենյակի համակարգող:
2014 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերությունում, որպես Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի իրավաբան:
2015 թվկանից մինչև 2020 թվականը աշխատել է «ԲԱՐՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որպես իրավաբանական բաժնի ղեկավար:
2014 թվականից մինչև 2021 թվականը համատեղության կարգով աշխատել է «ԱՆԴԱԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում որպես խորհրդատու իրավաբան:
2020 թվականից մինչև 2021 թվականը աշխատել է «ԳՐԵՅՓ» իրավաբանական ընկերությունում, որպես տնօրեն։
2012 թվականին ստացել է փաստաբանի գործունեության թիվ 1415 արտոնագիր:
Բարձրագույն դատական խորհրդի 04.10.2021 թվականի թիվ ԲԴԽ-81-Ո-207 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ ՆՀ-313-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
n.dallakyan@court.am