Սպիտակի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Աղասի Արշակի Մկոյան

Ծնվել է 1960 թվականին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում։
Կրթություն
1982 թվականին ընդունվել է ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի քննչական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1981 թվականին աշխատել է ՌԴ Վոլգոգրադ քաղաքի՝ նախկին ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցում՝ որպես գազաեռակցող։
Քննչական դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՌԴ Ռոստովի մարզի Զավետնոյե շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1989 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և աշխատել Սպիտակի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։
1990 թվականին տեղափոխվել է Վանաձորի ՆԳ վարչություն, որտեղ մինչև 1992 թվականն աշխատել է քննիչ։ Այնուհետև Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունում աշխատել է ավագ քննիչ, իսկ 1994 թվականից՝ դատախազի օգնական։
1996 թվականից աշխատել է անհատ ձեռներեց իրավաբան, զբաղվել փաստաբանական գործունեությամբ։
1997 թվականից աշխատել է ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորի զինվորական ոստիկանությունում սկզբում՝ որպես քննիչ, ապա՝ քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։
1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2000 թվականից մինչև 2001 թվականը հիմնական աշխատանքի հետ զուգահեռ դասախոսել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանում։
Այլ տեղեկություններ
1978 թվականից մինչև 1980 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
Կոնտակտային տվյալ
a.mkoyan@court.am
Սուսաննա Վասիլի Գզոգյան

Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2001-2005 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, ավարտել այն և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան:
2005-2007 թվականներին սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ավարտել այն և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2005-2007 թվականներին սովորել է նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ավարտել այն և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2004-2005 թվականներին աշխատել է «Դոլֆին» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2007-2015 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում նախ՝ դատավորի օգնական, ապա՝ դատավորի ավագ օգնական:
2016-2017 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
s.gzogyan@court.am