Արաբկիր նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Ռուբեն Մնացականի Բունիաթյան
Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային տնտեսագիտական հարաբերություններ ֆակուլտետում` ստանալով տնտեսագետի որակավորում:
1996-2000թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որակավորում:
2005-2008 թթ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
1999-2000 թթ-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` որպես վերահսկիչ-վերստուգիչ: Այդ ընթացքում նույն վարչությունում ստացել է գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ պաշտոնը:
2000-2005 թթ-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ-ում:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ դատախազության Արմավիրի մարզի դատախազությունում` որպես քննիչ, այնուհետև` դատախազի օգնական:
2007-2011թթ. աշխատել է ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում` որպես դատախազության դատախազ:
2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Այլ տեղեկություններ
1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ ՊՆ Ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական վերահսկողության բաժնում` որպես սպա:
Կոնտակտային տվյալ
r.buniatyan@court.am
Արմենուհի Սամվելի Բադիրյան
Ծնվել է 1975 թվականին Իջևան քաղաքում։
Կրթություն
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1998 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիա` որպես ստաժոր, այնուհետև 1999 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ և նշանակվել փաստաբանական աշխատանքի Շենգավիթի իրավաբանական կոլեգիայում։
1999 թվականից համատեղության կարգով աշխատանքի է անցել «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի իրավաբանական կառավարչության իրավական ծառայությունների իրականացման բաժնում՝ որպես ավագ իրավաբան։
2000 թվականից փոխադրվել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղ և աշխատել իրավախորհրդատու։
2000 թվականի սեպտեմբերի ամսից փոխադրման կարգով նշանակվել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի փոխատվական ռիսկերի կանխարգելման խմբի առաջատար մասնագետ-իրավախորհրդատու։
2000 թվականի դեկտեմբերից փոխադրվել է նույն բանկի Պայմանագրային պարտավորությունների և դատական վեճերի սպասարկման վարչության իրավախորհրդատուի պաշտոնին։
2001 թվականից նշանակվել է Իրավական ապահովման և փոխատվական ռիսկերի կանխարգելման դեպարտամենտի Պայմանագրային պարտավորությունների և դատական վեճերի սպասարկման վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականը։
2004 թվականից մինչև 2005 թվականը համատեղության կարգով աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես մասնագետ։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես մասնագետ։
2007 թվականին աշխատանքի է ընդունվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
a.badiryan@court.am
Մարինա Գևորգի Տաշչյան
Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին` մագիստրատուրան։
2010 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով մագիստրոսի աստիճան իրավագիտություն մասնագիտությամբ։
2011 թվականից առ այսօր հանդիսանում է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի հայցորդ։
2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2007 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին աշխատել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես պայմանագրերի և մեթոդաբանության բաժնի մասնագետ։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Ջի Էմ Էյ Քնսալթինգ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։
2009 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։
2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Վ. Յ. Մանուկյան» օրենք և օրինականություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
2010 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին աշխատել է «Միկմետալ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։
2010 թվականից 2011 թվականն աշխատել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։
2010 թվականից մինչև 2011 թվականը համատեղությամբ աշխատել է «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2011 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին համատեղությամբ աշխատել է «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:
2011 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական ծառայության պետ:
2015 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ որպես առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու։
2015 թվականի ապրիլ-հունիս ամիսներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։
2013 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկում՝ որպես ֆինանսական արբիտրաժի արբիտր։
2018 թվականի մարտ-մայիս ամիսներին աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «Տիգրան Սահակյան» ԱՁ-ում՝ որպես իրավախորհրդատու։
2010 թվականին դարձել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
2012 թվականից մինչև 2017 թվականը դասավանդել է ՀՀ փաստաբանական դպրոցում և ՀՀ փաստաբանների պալատում։
2019 թվականի փետրվարի 18-ի ԲԴԽ-11-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի ՆՀ-47-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
m.tashchyan@court.am
Սյուզաննա Սուրենի Ուլիխանյան
Ծնվել է 1988 թվականին, քաղաք Դիլիջանում:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան:
2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
2011թվականից 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2014 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2018 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
ԲԴԽ-12-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ԲԴԽ-15-Ո-19 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021 թվականի մարտի 26-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
s.ulikhanyan@court.am
Ազատ Հրաչյայի Դունամալյան
Ծնվել է 1987 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ֆակուլտետի մագիստրատուրան:
2016 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2019 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ
2012 թվականից 2014 թվականն աշխատել է «Նորվիկ» ՈւՎԿ ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
2014 թվականից 2019 թվականն աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու, ապա՝ ավագ իրավախորհրդատու:
2016 թվականից 2019 թվականն աշխատել է փաստաբանական ընկերությունում՝ որպես հիմնադիր տնօրեն:
ԲԴԽ-80-Ո-196 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի նոյեմբերի 29-ի ՆՀ-277-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-38-Ո-127 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2023թ. ապրիլի 3-ի ՆՀ-119-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Համահեղինակ է «Միջազգային (անդրսահմանային) սնանկություն» վերնագրով 2019 թվականին հրապարակված գիտական հոդվածի։
Ամուսնացած է, ունի 1 երեխա:
Կոնտակտային տվյալ
a.dunamalyan@court.am
Անի Ռազմիկի Աթանեսյան
Ծնվել է 1990 թվականին Թալին քաղաքում:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ գերազանցությամբ:
2012 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ գերազանցությամբ:
2012-2016 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
01.11.2011 թվականից մինչև 12.01.2015 թվականն աշխատել է «ԷՄ-ՎԻ-ԷՄ Քոնսալթինգ Քամփնի» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:
02.04.2013 թվականից մինչև 29.11.2019 թվականն աշխատել է «ՈՒնիվերսալ Բիզնես Սոլուշնս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան-փաստաբան:
01.09.2017 թվականից 30.06.2019 թվականն աշխատել է Երևանի Պետական Համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում և Իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:
15.09. 2015 թվականից առ այսօր աշխատում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես դասախոս:
ԲԴԽ-78-Ո-184 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. փետրվարի 1ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-46-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների :
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր և հաշտարարի որակավորման վկայական (գործողությունները կասեցված են):
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ
a.atanesyan@court.am
Սարգիս Արմենի Արմենակյան
Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2003 թվականից մինչև 2008 թվականը սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2018-2020թթ. հանդիսացել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի» ինստիտուտի հայցորդ:
2019 թվականից մինչև 2020 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2024 թվականի մարտի 11-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային փորձ
2011 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2015 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես նույն դատարանի աշխատակազմի ղեկավար:
25.12.2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչութան պետի տեղակալ, Դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետ:
01.11.2018 թվականից մինչև 06.07.2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետ:
Բարձրագույն դատական խորհրդի 02.07.2020 թվականի թիվ ԲԴԽ-41-Ո-95 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020 թվականի հուլիսի 03-ի թիվ ՆՀ-150-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-47-Ո-104 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հուլիսի 14-ի ՆՀ-178-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
2019 թվականից դասավանդում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2008 թվականից մինչև 2010 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Հանդիսանում է պահեստազորի ավագ:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի՝ 29.06.2015 թվականի հրամանով շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
12.07.2024թ. ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-210-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։
Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում։
Կոնտակտային տվյալ
s.armenakyan@court.am
Վահագն Սամվելի Թորոսյան
Ծնվել է 13.12.1972թ. Գյումրի քաղաքում:
Կրթություն
1989թ. գերազանցությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը:
1994-1995թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1998-2002թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Ավելի քան 12 գիտական աշխատությունների հեղինակ է:
Աշխատանքային փորձ
1995-2003թթ. աշխատել է «Սորտսերմբանջար» ԲԲԸ-ում որպես իրավախորհրդատու:
2003-2004թթ. աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում նախ որպես դատարանի նախագահի օգնական, այնուհետև 2004-2005թթ. նույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ:
2005-2006թթ. աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի Դատական պրակտիկայի և դատական վիճակագրության ամփոփման բաժնի պետի պաշտոնում, իսկ 2006թ. ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի և դատական վիճակագրության վարչության պետ:
2006-2007թթ. զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնը:
2008թ. հունվարից մինչև նույն թվականի նոյեմբեր ամիսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում:
Դատավորի պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ դոկտորանտուրայում ուսումը շարունակելու նպատակով:
2010թ.-ից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտ:
2009թ.-ից աշխատում է "Եվրասիա" միջազգային համալսարանում որպես իրավագիտության ամբիոնի դասախոս:
2009-09.06.2020թթ համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը:
2009-09.06.2020թթ համատեղությամբ աշխատել է «Կարկոմավտո», «Մեգնա», «Ֆորա» ՍՊ ընկերություններում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:
03.2013-09.06.2020թթ. աշխատել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում որպես իրավաբանական բաժնի պետ:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2020թ. հունիսի 9-ի ՀՀ նախագահի ՝ ՆՀ-121-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023թ. հունիսի 8-ին ՀՀ նախագահի ՝ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ
v.torosyan@court.am
Անուշավան Գագիկի Մուշեղյան
Ծնվել է 1987թ. օգոստոսի 8-ին, ք. Երևանում:
Աշխատանքային փորձ
2010թ. աշխատել է «Թագուհի Կլեոպատրա» ՍՊ ընկերությունում, որպես իրավաբան:
2011-2012թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:
2014-2015թ. աշխատել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունում, որպես մասնագետ:
2016թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետի պաշտոնում:
2018-2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
2018թ. հանդիսանում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս և միևնույն ժամանակ նույն ամբիոնի հայցորդ: Հանդիսանում եմ թվով 3 գիտական հոդվածների հեղինակ:
2021 թվականի նոյեմբերի 10-ի ՆՀ-357-Ա հրամանագրով նշանակվել է՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2023 թվականի մարտի 20 -ի ՆՀ-99-Ա հրամանագրով նշանակվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ունի Հայաստանի Հանրապետության դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Աննա Սամվելի Շիլաջյան
Ծնվել է 02.08.1991թ.-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում:
Կրթություն.
2013թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015թ.-ին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային փորձ.
03.11.2014-12.03.2015թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:
12.03.2015-01.06.2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես կրտսեր մասնագետ:
01.06.2015-01.11.2018թթ. աշխատել է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես մասնագետ:
01.11.2018-23.03.2021թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
23.03.2021-09.07.2021թթ․ աշխատել է Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերող հարցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:
09․07․2021-03․01․2022թթ․ աշխատել է Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության դատավորների նկատմամբ վարույթներին առնչվող հարցերի բաժնում՝ որպես բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
03․01․2022թ-.08.05.2023թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2023թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-153-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
a.shilajyan@court.am
Արտուշ Լևոնի Ավագյան
Ծնվել է 1994 թվականի հունվարի 16-ին Սիսիան քաղաքում:
Կրթություն.
2000-2010թթ. սովորել է Սիսիան քաղաքի Համո Սահյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում:
2010-2014թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2014 թվականին ընդւնվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Գործարարական իրավունք» մասնագիտացմամբ։
2014 թվականին ընդունվել է ՀՀ փաստաբանական դպրոց։
2015 թվականին ստացել է տարկետում և ընդունվել Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետը՝ «Ստորաբաժանումների կառավարում» մասնագիտացմամբ։
2016 թվականին ավարտել է ռազմական համալսարանը՝ ստանալով լեյտենանտ զինվորական կոչումը և մեկնել է ԼՂՀ 1-ին կարգի սահմանային զորամասերից մեկը՝ հետագա զինվորական ծառայությունը շարունակելու նպատակով որպես զորամասի ականանետային դիվիզիոնի մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար։
2017 թվականին պաշտոնի առաջխաղացման կարգով նշանակվել է զորամասի խառը հրետանային դիվիզիոնի հիմնական հրետանային մարտկոցի ավագ սպա:
2018 թվականին ստացել է հերթական զինվորական կոչում՝ ավագ լեյտենանտ և զորացրվել՝ հաշվառվելով պահեստազորում:
Զինվորական ծառայության տարիներին կազմակերպված ՊՆ և ՊԲ համաբանակային մրցույթին ճանաչվել է լավագույն ղեկավարման դասակի հրամանատար և արժանացել խրախուսանքների։
Պաշտպանության նախարարի կողմից ստացել է «Սպայական դաշույն»։
2019 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Գործարարական իրավունք» մասնագիտացմամբ։
2019 թվականին ավարտել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցը և նույն թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան։
2020 թվականի մարտին ընդունվել և 2021 թվականի սեպտեմբերին ավարտել է Արբիտրների բարձրագույն դպրոցը։
Աշխատանքային փորձ.
2018 թվականին անցել է աշխատանքի ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2020 թվականի սեպտեմբերին իր դիմումի համաձայն ազատվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում զբաղեցրած պաշտոնից։
2020-2023 թթ. աշխատել է որպես փաստաբան:
2023թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-294-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած չէ։
Մալվինա Տիգրանի Հարությունյան
Կրթություն
Ծնվել է 1988 թվականի նոյեմբերի 8-ին Գյումրի քաղաքում:
1995-2003թթ. սովորել է Գյումրու թիվ 10 միջնակարգ դպրոցում:
2003-2004թթ. շարունակել է կրթությունը Գյումրու թիվ 27 միջն դպրոցում:
2004-2008թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել բակալավրի կոչում:
2008-2010թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում (քաղաքացիաիրավական մասնագիտությամբ) և ստացել մագիստրոսի կոչում:
Աշխատանքային փորձ
2008-2010թթ. աշխատել է «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում, որպես գիտաշխատող:
2011-2015թթ. աշխատել է Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում, որպես առաջին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ:
2015-2018թթ. աշխատել է Արդարադատության նախարարության օրենսդրության զարգացման և իրավական վերլուծության վարչությունում որպես առաջատար, այնուհետև՝ որպես գլխավոր մասնագետ:
2018-2020թթ. աշխատել է Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում՝ որպես բաժնի պետ:
2020 թվականից աշխատել է Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի պեղակալ:
2023թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-340-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի 2 երեխա
Կոնտակտային տվյալ.
Malvina.harutyunyan@court.am