Արտաշատի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Ռուբինա Ռուբենի Աթոյան

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2008 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2017 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2006 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնում:
2008 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:
2009 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:
2009 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:
ԲԴԽ-60-Ո-166 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
r.atoyan@court.am
Հայկ Արշակի Պետրոսյան

Ծնվել է 27.08.1982թ.-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:
Կրթություն.
1999թ.-ին ավարտել է «Ռ. Բաղդասարյանի անվան» միջնակարգ դպրոցը՝ «Ոսկե մեդալով»:
2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ.-ին` մագիստրատուրան:
2005թ. կնքել է պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում, որպես N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնական, իսկ 2007թվականից N զորամասում՝ որպես իրավաբան:
Աշխատանքային փորձ.
23.04.2009-17.01.2012թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:
17.01.2012-16.01.2014թթ. աշխատել է որպես Սյունիքի մարզի դատախազի տեղակալ:
16.01.2014-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
26.09.2019-01.11.2021թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:
2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-107-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է:
Կոնտակտային տվյալ.
hayk.petrosyan@court.am
Սարգիս Մելսիկի Հովհաննիսյան

Ծնվել է 1989 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
1996-2006 թթ. սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում:
2006թ.-ին թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված միջպետական պայմանագրի շրջանակներում ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (Российский государственный социальный университет) իրավագիտության ֆակուլտետ:
2007 թվականին տեղափոխվել և սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 2010 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2012-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2022 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2013 թվականի հունվարի 17-ից մինչև հուլիսի 18-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնում` որպես փորձագետ:
2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտապենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում. 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2014 թվականի հունվարի 20-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2014 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության մասնագետ, 2015 թվականի ապրիլի 9-ից մինչև հոկտեմբերի 5-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը` որպես Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ: Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 2017թ. դեկտեմբերի 28-ին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը աշխատել է` որպես ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետ:
2019 թվականի հունիսի 26-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հանդիսացել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանը:
2020 թվականի ապրիլի 28-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնը:
2021-2022թթ. սովորել է Արդարադատության ակադեմիայում:
2022 թվականի օգոստոսի 27-ին Հանրապետության նախագահի՝ ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Զինվորական ծառայություն.
2010-2012 թվականներին անցել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ՊՆ N զորամասում և ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավորագրվել և մասնակցել է Մատաղիսի և Թալիշի (ՊԲ 6-րդ պաշտպանական շրջան), այնուհետև՝ Մարտակետի (ՊԲ 5-րդ պաշտպանական շրջան) պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:
2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:
Այլ տեղեկություններ.
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
Գոհար Սամվելի Կոստանյան

Ծնվել է 1987 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն.
2004 թվականին ընդունվել և 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորում:
2008 թվականին ընդունվել և 2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորում:
2015 թվականից 2016 թվականը սովորել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում՝ 2016 թվականի ապրիլին ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:
2022թ.-ին ավարտել է ՀՀ Արդարադատության Ակադեմիան:
Աշխատանքային փորձ.
2011 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է ՀՀ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2012 թվականից 2014 թվականը աշխատել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ում (նախկին անվանումը՝ «Երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ)՝ որպես հանրային մոնիթորինգների համակարգող:
2018 թվականի մայիս ամսից մինչև 2018 թվականի սեպտեմբեր ամիսը աշխատել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2018թվականից մինչև 2022թվականի դեկտեմբերի 16-ը աշխատել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամում՝ որպես պահանջներ քննող մասնագետ։
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-381-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Բորիս Հրանտի Բախշյան

Ծնվել է 11.08.1985թ. Ադրբեջանի ԽՍՀ Մինգեչաուր քաղաքում։
Կրթություն.
2002-2007թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ ստանալով իրավաբան-իրավագետի մասնագիտական որոկավորում։
Աշխատանքային փորձ.
04.06.2007-25.02.2013թթ. աշխատել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում նախ քննիչի, ապա ավագ քննիչի պաշտոններում։
25.06.2013-13.11.2013թթ. զբաղեցրել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնը, իսկ 13.11.2013-17.03.2015թթ.՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազի պաշտոնը:
17.03.201503.02.2020թթ հանդիսացել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազի տեղակալը։
03.02.2020-09.06.2020թթ աշխատել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում՝ որպես Նախագահի օգնական:
09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-33-Ո-66 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2020թ. հունիսի 9-ի թիվ ՆՀ-122-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2024 թվականի մարտի 18-ի թիվ ՆՀ-85-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու զավակ։