Վերաքննիչ վարչական դատարան
Աշխատակազմ
Դատավորներ
Նախագահ ։ Արա Էդուարդի Բաբայան

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Լենդ բանկ» ՓԲ ընկերությունում՝ որպես իրավախորհրդատու։
1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական:
2005 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2007 թվականն ախատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմում՝ որպես պետական գույքի մասնավորեցման և օտարման գործարքների ֆինանսական փորձաքննության բաժնի պետ։
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
2021 թվականի հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
2014 թվականից 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:
Կոնտակտային տվյալ
ara.babayan@court.am
Արթուր Ռոբերտի Պողոսյան

Ծնվել է 1976 թվականին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Կրթություն
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով:
2002 թվականից մինչև 2005 թվականը հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի հայցորդ և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (վկայագիր Ա N0 02747` տրված 26.04.2005թ.)։
Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի գիտական խորհրդի 23.12.2011 թվականի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավաբանություն մասնագիտությամբ (15.03.2012 թվականի Դ N0 02515 դիպլոմ):
Աշխատանքային փորձ
2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի քաղաքապետարանում` որպես քաղաքապետի խորհրդական։
2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում` որպես առաջին կարգի մասնագետ։
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես փորձագետ (մասնագետ)։
2008 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
ՀՀ Նախագահի 03.04.2018 թվականի թիվ ՆՀ-204-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
2002 թվականից մինչև 2004 թվականը համատեղությամբ աշխատել է Երևանի տնտեսա-իրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` որպես «ՀՀ քաղաքացիական դատավարության իրավունք» առարկայի դասախոս։
2006 թվականից առ այսօր համատեղությամբ աշխատում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտում` որպես քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի ավագ դասախոս։
Այլ տեղեկություններ
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի 2004թ. հուլիսի 6-ի թիվ 202 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
ՀՀ Ազգային ժողովի նախագահի 2006թ. մայիսի 19-ի թիվ 296 հրամանով շնորհվել է Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2007թ. նոյեմբերի 12-23-ը վերապատրաստվել է Երևանի Պետական համալսարանում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստման ծրագրով (հիմք` Երևանի Պետական Համալսարանի թիվ 000049 վկայական):
«Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից տեղեկատվության ազատության 2009 թվականի մրցանակաբաշխության շրջանակներում ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Պողոսյանին շնորհվել է հատուկ մրցանակ, որով վերջինս ճանաչվել է 2009 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքը վերականգնած դատավոր:
Հեղինակ է թվով քսանութ գիտական ու մասնագիտական հոդվածների և հետևյալ աշխատությունների`
1. «Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում (պատմաիրավական հետազոտություն և օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն):- Երևան, 2003- 458 էջ,
2. «Ռազմավարական դատավարություն» (ուսումնական-վերլուծական ձեռնարկ): - Եր., Զարգացման հայկական ինստիտուտ, 2006 – 96 էջ,\
3. Арбитражный процесс Российской Федерации: Курс лекций, учебно-методическое пособие/ А.Р.Погосян.- Ереван, Авторское издательство« 2011г. – 100 стр.,
4.«Արդարադատության խորհրդի արդի հիմնախնդիրները Հայաստանում» (օրենսդրության իրավահա¬մեմատական վերլուծություն), հեղինակային խումբ` Արթուր Պողոսյան /ղեկավար, գլխավոր խմբագիր/, Արայիկ Ղազարյան, Համազասպուհի Գրիգորյան, Լուսինե Սարգսյան – «Իրավունքների և ժողովրդավարության տուն» ՀԿ, Երևան, «Ասողիկ», 2014 – 144 էջ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ
artur.poghosyan@court.am
Կարեն Աշոտի Ավետիսյան

Ծնվել է 1978 թվականին քաղաք Երևանում:
Կրթություն
2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
2000 թվականին աշխատել է որպես «Հասկ 7x1» ԼՏԸ գլխավոր հաշվապահ։
2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատական նիստերի քարտուղար։
2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնական։
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական։
2009 թվականի մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
k.avetisyan@court.am
Կարինե Սոսի Բաղդասարյան

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1983 թվականինց աշխատել է Գագարին ավանի լուսապակու գործարանում՝ որպես իրավաբան։
1983 թվականից մինչև 1985 թվականը եղել է Հայկոոպի Սևանի միջշրջանային առևտրի բազայի ավագ իրավաբան։
1985 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է Սևանի գործադիր կոմիտեի «ԶԱԳՍԻ» բաժնի վարիչի պաշտոնը։
1996 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՔԿԱԳ Սևանի տարածքային բաժնի վարիչը։
1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Գեղարքունիքի մարզի ՔԿԱԳ բաժնում՝ որպես վարիչի տեղակալ։
2001 թվականին աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
k.baghdasaryan@court.am
Կարեն Բաղիշի Մաթևոսյան

Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:
1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։
2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։
2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։
ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
k.matevosyan@court.am
Արման Ռազմիկի Թովմասյան

Ծնվել է 1981 թվականին քաղաք Երևանում:
Կրթություն
1996 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 2000 թվականին։
Աշխատանքային փորձ
2003 թվականից աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի աշխատակազմի վիճակագիր։
2005 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության իրավաբանական բաժնի մասնագետի պաշտոնում:
2006 թվականին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2006 թվականի սեպտեմբեր ամսին նշանակվել է ՀՀ Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետի պաշտոնում։
2007 թվականին նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնի պետի պաշտոնում։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
ՀՀ Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2000 թվականից մինչև 2002 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:
Կոնտակտային տվյալ
a.tovmasyan@court.am
Քրիստինե Պատվականի Մկոյան

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1994 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև՝ աշխատակազմի ղեկավար։
2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունում, ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում, այնուհետև՝ իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։
2008 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր։
2013 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:
Կոնտակտային տվյալ
k.mkoyan@court.am
Արթուր Ռոբերտի Առաքելյան

Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1979 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժնում։
Աշխատանքային փորձ
1978 թվականից մինչև 1980 թվականը աշխատել է «Էլեկտրասարք» արտադրական միավորումում՝ որպես կադրերի գծով տեսուչ։
1982 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է «Էլետրասարք» ա/մ-ում՝ որպես բանվոր, կադրերի գծով ավագ տեսուչ, կադրերի բաժնի պետ։
1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Հայթռչնարդ» միավորման մասնագիտացված մոնտաժային վարչությունում՝ որպես իրավախորհրդատու։
1990 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ առևտրի նախարարության «Հայկահույք» միավորումում՝ որպես իրավախորհրդատու, կադրաիրավական հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ։
1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի պետ։
1999 թվականին նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Զինված ուժերում։
Կոնտակտային տվյալ
a.araqelyan@court.am
Աշոտ Մնացականի Սարգսյան

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1980 թվականին ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1987 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1981 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժում, նախ՝ հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես խորհրդատու, ապա՝ որպես գլխավոր պետական արբիտրի օգնական, հսկողական և արբիտրաժային պրակտիկայի ամփոփման բաժնի պետ։
1989 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայկական ՍՍՀ պետական արբիտրաժի պետական արբիտր։
1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։
2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Զինված ուժերում։
Կոնտակտային տվյալ
a.sargsyan@court.am
Լիանա Օնիկի Հակոբյան

Ծնվել է 1976 թվականին քաղաք Երևանում:
Կրթություն
1997 թվականին ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
2002 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2010 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
Աշխատանքային փորձ
1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` դատավորի օգնական:
2003 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ սահամանդրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ:
2009 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային կոնվենցիայով նախատեսված Ազգային զեկույցների մշակման հանձնաժողովի կազմում:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2021 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-129-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
l.hakobyan@court.am
Էդվարդ Թումասի Նահապետյան

Ծնվել է 1959 թվականին Գյումրի քաղաքում։
Կրթություն
1986 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի ՇՍԱՄ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։
1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
1996 թվականից մինչև 1998 թվականը եղել է Գյումրիի Մոսկովյան ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։
2008 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
2021 թվականի հունիսի 24-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-130-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
e.nahapetyan@court.am
Ռուստամ Ջասմի Մախմուդյան

Ծնվել է 1982 թվականին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:
Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2008 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2015-2016 թվականներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2016 թվականին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
Աշխատանքային փորձ
2002 թվականից 2003 թվականը եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում` որպես իրավախորհրդատու:
2003 թվականից 2004 թվականը եղել է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:
2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի մասնագետ:
2005 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի ավագ մասնագետ:
2009 թվականին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում՝ որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:
2009 թվականից 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական:
2009 թվականից 2012 թվականը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով եղել է Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ:
2010 թվականից 2012 թվականը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ:
2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:
2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես վարչության պետ:
2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչությունում՝ որպես վարչության պետ:
2017 թվականից 2019 թվականն ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից նշանակվել է որպես Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
2017 թվականից 2019 թվականն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ազգային ժողովի պատվիրակության կազմում՝ որպես պատվիրակության անդամ:
2019 թվականից 2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտում՝ որպես դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ:
ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ ՆՀ-68-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
2021 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-307-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Գիտամանկավարժական գործունեություն
2005 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «ՀՀ վարչական իրավունք», «Մարդու իրավունքների վարչաիրավական պաշտպանությունը ՀՀ-ում», «ՀՀ սահմանադրական իրավունք» և «ՀՀ մունիցիպալ իրավունք»:
2006 թվականից դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ որպես դասախոս: Դասավանդվող առարկան՝ «ՀՀ վարչական իրավունք»:
2008 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս:
2012 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ որպես դասախոս:
2016 թվականից 2019 թվականը ՀՀ արդարադատության ակադեմիայում իրականացրել է «Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ» ծրագրով դասավանդում:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014 թ.):
Մասնակցել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը նվիրված դասընթացներին՝ Պրահա, Բրյուսել, Ռիգա, Մադրիդ, Փարիզ, Բիշքեկ քաղաքներում:
Հեղինակ և համահեղինակ է երեք գիտական մենագրության և շուրջ երկու տասնյակ հրապարակված գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):
Այլ տեղեկություններ
2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:
Շնորհվել է դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է:
Կոնտակտային տվյալ
r.makhmudyan@court.am