background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

Գավառի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Սամվել Սեյրանի Յուզբաշյան

image

Ծնվել է՝ 02.10.1989թ., ք. Երևան:


Կրթություն.

2009թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2014թ.-ին ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան, իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Աշխատանքային փորձ.

2009-2012թթ.-ին աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ պատգամավորի վճարովի հիմունքներով օգնական (համատեղության կարգով):

2011-2012թթ.-ին աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչությունում՝ վարչության պետի խորհրդական:

2012-2013թթ.-ին աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ում՝ տնօրենի խորհրդական, այնուհետև` գույքագրման և գնահատման բաժնի պետի տեղակալ:

2013-2014թթ.-ին աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչությունում: 

11.02.2014-23.05.2017թթ.-ին աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազ:

23.05.2017-09.04.2018թթ.-ին աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում քննվող գործերի բաժնում՝  դատախազ:

09.04.2018-24.09.2018թթ.-ին աշխատել է  ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնում՝ դատախազ:

24.09.2018-20.10.2021թթ.-ին աշխատել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի ավագ դատախազ:

2022թ. հունիսի 13-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-146-Ա որոշմամբ նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Այլ տեղեկություններ

01.09.2015թ.-ից առ այսօր դասավանդում է «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես Քրեական իրավունքի դասախոս:

01.11.2016թ.-ից առ այսօր դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում:

2017թ.-ից առ այսօր  դասավանդում է Արդարադատության ակադեմիայում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Կոնտակտային տվյալ՝

s.yuzbashyan@court.am