Գյումրու նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Լիլիթ Ռաֆիկի Խաչատրյան
Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում:
Կրթություն
1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Գյումրի- Տեքստիլ» Բ/Ը -ում` որպես փաթեթավորող:
1992 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է «Կոոպերատիվ Հովարտ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:
1994 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, աշխատել է Գյումրու փաստաբանների գրասենյակում` որպես փաստաբան:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է հանրային պաշտպան:
2007 թվականից մինչև 2008 թվականը համատեղության կարգով աշխատել է «Լամի Ռիելթի» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնում` որպես մասնագետ:
2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև` ավագ մասնագետ:
2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
l.khachatryan@court.am
Հայկ Վահանի Աղաքարյան
Կենսագրություն.
Ծնվել է 1975թ. մայիսի 18-ին, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:
Կրթություն.
1992թ. ավարտել է Արթիկի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1996թ-ից մինչեւ 1998թ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1999թ. ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2007թ. ավարտել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2020թ. ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի «Շիրակացի» մասնաճյուղի իրավագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
09.07.2001թ-ից մինչեւ 01.07.2002թ. աշխատել է ՀՀ Շիրակի մարզի Արթիկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում՝ որպես 1-ին կարգի մասնագետ:
01.06.2002թ-ից մինչեւ 03.07.2006թ. աշխատել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
03.07.2006թ-ից մինչև 06.06.2007թ., այնուհետև՝ 14.06.2007թ-ից մինչև 08.01.2019թ. աշխատել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
08.01.2019թ-ից մինչև 06.04.2022թ․ աշխատել է ՀՀ սնանկության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
01.04.2022թ–ից մինչև 31.10.2022թ․ հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
23.12.2022թ–ից մինչև 23.01.2023թ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատավորներին և թեկնածուներին առնչվող հարցերի վարչության դատավորների թեկնածուներին և առաջխաղացմանը վերաբերվող հարցերի բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
01.23.2023թ. -ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-21-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
03.04.2023թ. -ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-120-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
14.06.2023 թվականին նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Ունի դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Անի Մարատի Երիջանյան
Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն.
2006 թվականին ավարտել է Ա․Ս․Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը։
2006 թվականից 2010թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2010 թվականից 2012թվականը սովորել է Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2016 թվականից 2017 թվականը սովորել է ՀՀ փաստաբանական դպրոցում և ստացել ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր։
2022 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ.
2014 թվականից 2016 թվականը աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի գործավար:
2017 թվականից 2022 թվականը հանդիսացել է գործող փաստաբան և զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
2020 թվականից 2022 թվականը աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավաբան:
2020 թվականից 2022 թվականը համատեղությամբ աշխատել է «Գառնի ինվեստ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում՝ որպես տնօրենի իրավախորհրդատու:
ԲԴԽ-116-Ո-384 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի ՆՀ-379-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ.
«Վինդիկացիոն հայցին առնչվող որոշ վիճահարույց հարցեր» գիտական հոդվածի համահեղինակ է։
Կոնտակտային տվյալներ.
a.yerijanyan@court.am
Արտուր Հաբեթի Հարությունյան
Ծնվել է 12.09.1985 թվականին Լոռու մարզի Լեռնանցք գյուղում․
Կրթություն.
1992-2002 թվականներին սովորել է Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում։
2002 թվականից մինչև 2003 թվականը սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության բաժնում, զինվորական ծառայության մեկնելու պատճառով ստացել է տարկետում։
2006 թվականից կրթությունը շարունակել է «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական հիմնարկի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության (մանկավարժություն) բակալավրի որակավորման վկայական։
2011-2013 թվականներին սովորել է «Մխիթար Գոշ» Հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության բաժնում, ստացել իրավագիտության բակալավրի որակավորման վկայական։
2013-2014 թվականներին հանդիսացել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի ունկնդիր:
2020-2022 թվականներին սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական գիտական կենտրոնի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության մագիստրոսի որակավորման վկայական։
2022 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու։
Աշխատանքային փորձ․
2011-2015 թվականներին աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան։
2012 թվականին համատեղությամբ աշխատել է ՀՀ Լոռու մարզի Լեռնանցքի միջնակարգ դպրոցում՝ որպես հասարակագիտության, հայոց պատմության, համաշխարհային պատմության ուսուցիչ։
2012-2013 թվականներին համատեղությամբ աշխատել է «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարական կազմակերպությունում՝ որպես իրավաբան։
2015-2022 թվականներին աշխատել է «Արկատ» ՍՊ ընկերությունում՝ որպես փոխտնօրեն, փաստաբան։
2017-2019 թվականներին համատեղությամբ աշխատել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունում՝ որպես օրենսդրական վերլուծության բաժնի մասնագետ։
2015 թվականից մինչև 2022 թվականը, որպես անհատ ձեռնարկատեր, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։
2022 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի ՆՀ-374-Ա հրամանագրով նշանակվել է Սյունքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2024 թվականի մարտի 15-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-82-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ․
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
2003-2005 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում։
Միշա Գրիգորի Էլոյան
Ծնվել է 1992 թվականի հունիսի 7-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Կրթություն.
2008 թվականին ավարտել է Երևան քաղաքի Վահան Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։
2010-2012թթ․պարտադիր զինվորական ծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում։
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը:
2017 թվականին ավարտել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2022 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2020 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանների դպրոցը և ստացել փստաբանական գործունեության թիվ 2832 արտոնագիրը։
Աշխատանքային փորձ.
28.08.2013-01.03.2016թթ.աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
01.06.2016-15.10.2017թթ.աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։
16.10.2017-11.01.2019թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
05.02.2019-31.03.2021թթ. աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ընթացիկ իրավական աջակցման բաժնի առաջատար մասնագետ։
01.04.2021-01.11.2022թթ. աշխատել է «Կոնվերս-Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես ընթացիկ իրավական աջակցման բաժնի գլխավոր մասնագետ։
01.11.2022 թվականից աշխատել է «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես դատաիրավական բաժնի գլխավոր մասնագետ։
06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-233-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ.
m.eloyan@court.am
Արփինե Մանվելի Շտոյան
Ծնվել է 1985 թվականի հոկտեմբերի 4-ին, Շիրակի մարզ, Գյումրի քաղաքում:
Կրթություն.
2002 թվականին ավարտել է Գյումրու Անանիա Շիրակացու անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը։
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2012 թվականին ավարտել է ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային փորձ.
01․03․2008-12․05․2009թթ․ աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար:
12․05․2009-28․08․2014թթ․ աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
28․08․2014-24․11․2014թթ․ աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում՝ որպես արխիվապահի ժամանակավոր պաշտոնակատար։
24․11․2014-2023թվականը աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-229-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ.
a.shtoyan@court.am
Արսեն Գրիգորի Գեղամյան
Ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 15-ին, Արարատի մարզի, Ջրահովիտ գյուղում:
Կրթություն.
1996-1999 թվականներին սովորել է Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի Վլադիկ
Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցը:
2006 թվականին ավարտել է Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
2010 թվականին ավարտել է Ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013 թվականին ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
12.08.2010-24.05.2014թթ. աշխատել է Ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում՝ որպես փորձագետ, այնուհետև ավագ փորձագետ:
24.05.2014-07.10.2014թթ. աշխատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:
07.10.2014-11.10.2021թթ. աշխատել է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ, այնուհետև ՀԿԳ քննիչ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ, ՀԿԳ ավագ քննիչ, Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ):
13.10.2021-22.10.2021թթ. աշխատել է հատուկ քննչական ծառայությունում՝ որպես ՀԿԳ քննիչի պաշտոնակատար:
22.10.2021-10.10.2022թթ. աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչի պաշտոնակատար:
10.10.2022-24.01.2023թթ. աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով քննիչ:
24.01.2023 թվականից աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչությունում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ։
06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-227-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Կոնտակտային տվյալ.
a.geghamyan@court.am
Գուրգեն Հովհաննեսի Մալխասյան
Ծնվել է 1967 թվականի հուլիսի 28-ին, Գյումրի քաղաքում:
Կրթություն.
1989 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտի «մեքենաշին. Տեխն., մետաղ. հաստոց և գործ.» մասնագիտությամբ ֆակուլտետը, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:
1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ դիպլոմավորված:
Աշխատանքային փորձ.
09.12.1992-26.03.1993թթ. աշխատել է Շիրակի մարզի ներքին գործերի վարչությունում՝ որպես օպեր-լիազոր:
14.04.1993-11.09.1996թթ. աշխատել է Գյումրիի «ԲԱՇՇԻՆ» ՇՄԳ-ում՝ որպես առաջին կարգի իրավախորհրդատու:
11.02.1996-26.02.1999թթ. աշխատել է «ԿԱՍՄԱ» ՍՊԸ-ում՝ որպես առաջին կարգի իրավախորհրդատու:
18.03.1999-31.01.2002թթ. հանդիսացել է Փաստաբանների միության անդամ, անցել փաստաբանական աշխատանքի Գյումրի քաղաքի փաստաբանական գրասենյակի կազմում՝ որպես փաստաբան:
28.01.2002-02.02.2005թթ. աշխատել է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես պետ:
02.02.2005-16.12.2005թթ. աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես իրավական վերահսկողության բաժնի պետ:
16.12.2005-08.06.2009թթ. աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես պետի տեղակալ (աշխատանքի գլխավոր պետական տեսուչի տեղակալ):
18.10.2010-16.10.2012թթ. աշխատել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ:
12.10.2012-16.06.2014թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, համակարգել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական ապահովման բաժինը:
08.07.2014թ.-ից 2023թ. աշխատել է «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:
16.10.2010թ.-ից հանդիսացել է Փաստաբանների պալատի անդամ:
11.09.2023 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-296-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Արտյոմ Ռուդիկի Ավետիսյան
Ծնվել է 1973 թվականի հունիսի 3-ին Լենինական քաղաքում։
1990թ. ավարտել է Ախուրյանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։
1995թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։
06.11.1995-20.12.1996թթ. աշխատել է Ամասիայի շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ։
20.12.1996-12.01.1999թթ. աշխատել է Ամասիայի դատախազությունում՝ որպես քննիչ։
12.01.1999-08.10.2002թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ։
08.10.2002-02.02.2005թթ. աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում՝ որպես ավագ-քննիչ քրեագետ։
02.02.2005-2021թթ. աշխատել է որպես Շիրակի մարզի դատախազի տեղակալ։
20.10.2021թ.-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
27.06.2012թ. ՀՀ ոստիկանապետի թիվ 2671 հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
25.09.2018թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ N 315-Ա հրամանով պարգևատրվել է «Դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալով։
01.07.2019թ. ՀՀ գլխավոր դատախազի թիվ 117-Ա հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման» մեդալով։
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Ամուսնացած Է, ունի երեք երեխա։