background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Սերգեյ Գուրգենի Մեղրյան

image

Ծնվել է 1976 թվականին:

1992–1997թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1997–2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում` «Մասնավոր իրավունք» մասնագիտացմամբ։

1999, 2000թթ. վերապատրաստվել է Կենտրոնական եվրոպական համալսարանի Սահմանադրական և իրավական քաղաքականության ինստիտուտում (Հունգարիա, Բուդապեշտ)՝ «Միջազգային առևտրային իրավունք» և «Առևտրային վեճերի լուծումը Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում և միջազգային առևտրային արբիտրաժ» ուղղությամբ։

2000թ.-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1998–2000թթ. աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս:

2000–2006թթ. աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ։

2006թ.-ին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ստացել է դոցենտի գիտական կոչում՝ իրավագիտություն մասնագիտությամբ։

2006–2007թթ. աշխատել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ։

2007–2018թթ. երկու անգամ ընտրվել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչի պաշտոնում։

2018 թ-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է։

1999-2004թթ. համատեղության կարգով ԵՊՀ-ում աշխատել է որպես ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կոորդինատոր։

2003-2004թթ. համատեղության կարգով զբաղեցրել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտորի պաշտոնը։

2002-2009թթ. համատեղության կարգով կատարել է «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետի պարտականությունները։

2015թ.-ից պարբերաբար դասավանդել և դասավանդում է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցում, Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայում։

1998թ.-ից Հայաստանի Հանրապետության իրավաբանների միության անդամ է։

2005թ.-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ է։

2015-2018թթ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։

2015թ.-ից Հայաստանի Հանրապետության փաստաբանական պալատի անդամ է (արտոնագիր թիվ 1957, գործողությունը կասեցված է 2018 թ-ից)։

2015-2018թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ։

2016-2018թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, իսկ ապա նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը։

2012-2018թթ. մասնակցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը։

2013թ.-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալ»-ով՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար։

2018թ. փետրվարի 28-ից մինչ 2019 թվականի հունիսի 14-ը հանդիսացել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Ուսումնամանկավարժական և պրակտիկ գործունեությանը զուգընթաց զբաղվում է գիտահետազոտական աշխատանքով։ Համահեղինակ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք» բուհական դասագրքի, հեղինակ է մեկ մենագրության և 50-ից ավելի ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների։

Որևէ կուսակցության անդամ չէ։

Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։