background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ

image

2023 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից կայացվել է դատավորի գործունեության գնահատում իրականացնելու (գործընթացն սկսելու) մասին 36 որոշում, որոնցից գնահատման արդյունքներով հաստատվել է 29 որոշման նախագիծ, կայացվել՝ 27 վերջնական որոշում, իսկ 9 դատավորի գործունեության գնահատման գործընթացը դեռևս չի ավարտվել:

Նշված ժամանակահատվածում 36 դատավորից 13 դատավորի գործունեության գնահատումն իրականացվել է Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի օգոստոսի 20-ի թիվ ԲԴԽ-55-Ո-123 որոշմամբ սահմանված ժամանակացույցին համապատասխան, իսկ 23 դատավորի գործունեության գնահատման համար հիմք է հանդիսացել վերջիններիս գործունեությունն արտահերթ գնահատելու դիմումները:

 2023 թվականի ընթացքում դատավորների գործունեության գնահատման գործընթացն իրականացնելու նպատակով Հանձնաժողովը սահմանված կարգով Դատական դեպարտամենտից պահանջել, ստացել և իրականացրել է շուրջ 360 դատական գործի ուսումնասիրություն, ամփոփել՝ գնահատվող դատավորների կայացրած դատական ակտերի, բողոքարկված և բեկանված դատական ակտերի, գնահատվող դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների, այլ դատավորների և դատարանի աշխատակազմի նկատմամբ գնահատվող դատավորի դրսևորած վերաբերմունքի, դատավորի կողմից իրականացված գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի վերաբերյալ տեղեկությունները: