Ո Ր Ո Շ ՈՒ Մ № 02Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
05.05.2026
2026 թվականի մայիսի 5-ի նիստում, քննարկելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրելու հարցը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով, 77-րդ հոդվածի 1-ին, 10-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի՝ 2018 թվականի մայիսի 18-ի՝ «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 02Լ որոշման հավելված 1-ի 53-59-րդ և 75-76 կետերով՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամ ընտրել Մարգարիտ Ամյանին՝ 4 տարի ժամկետով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
5 մայիսի 2026թ.
ք. Երևան
Ֆայլ