ԲԴԽ-55-Ո-51 2026թ. Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ ԲԴԽ-1-Ո-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
19.06.2026
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ և 13-րդ կետերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Դատական դեպարտամենտի և դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով «Դատական իշխանության գործունեության ապահովում և իրականացում» 1080 ծրագրի «Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի ձևավորում և կառավարում» 11018 միջոցառումից հատկացնել 7 277 600 (յոթ միլիոն երկու հարյուր յոթանասունյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որից՝
1) Դատական դեպարտամենտի և «Իմպեքս-Շին» ՍՊԸ-ի միջև 21.05.2024թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/05-3» ծածկագրով պայմանագրով նախատեսված Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ 1 623 600 (մեկ միլիոն վեց հարյուր քսաներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ.
2) Դատական դեպարտամենտի և «Այպոշին» ՍՊԸ-ի միջև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-5» ծածկագրով պայմանագրով նախատեսված Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ 2 703 500 (երկու միլիոն յոթ հարյուր երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
3) Դատական դեպարտամենտի և «Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ-ի միջև 10.04.2024թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն կնքված թիվ «ԴԴ-ԳՀԱՇՁԲ-24/04-4» ծածկագրով պայմանագրով նախատեսված Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աշտարակ քաղաքի նստավայրի վարչական շենքում որոշակի տեսակի աշխատանքների կատարման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում» /4251/ հոդվածին՝ 2 850 500 (երկու միլիոն ութ հարյուր հիսուն հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ.
4) «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով գնման գործընթացի իրականացման համար բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» /5122/ հոդվածին՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, մեկ հատ շարժական օդորակիչ ձեռք բերելու նպատակով.
5) Բարձրագույն դատական խորհրդի 2026 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2026 թվականի ծախսերի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշման 1-ին կետի 22-րդ ենթակետով հաստատված 23-րդ հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. հունիսի 19
ք. Երևան
Ֆայլ