Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
10.04.2024
Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» թիվ 71-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի՝ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2025 թվականի բյուջետային հայտի 2024 թվականի ապրիլի 3-ին տեղի ունեցած հանրային քննարկմանը մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը, որի կողմից առաջարկներ և/կամ դիտողություններ չեն ներկայացվել: