background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Մեսրոպ Երջանիկի Մակյան

image

Ծնվել է 1971 թվականին, Երևան քաղաքում:

Կրթություն

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Աշխատանքային փորձ

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, կազմ-տեսչական բաժնի գլխավոր խորհրդատու:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամում` որպես իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2013թ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2009 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի հուլիսի 27-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը եղել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

2019 թվականից մինչ 2023 թվականի հունիսի 16-ը հանդիսացել է  Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

2022 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-295-Ա հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր:

Այլ տեղեկություններ

1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում: