Եղվարդի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Գեղամ Մերուժանի Մարգարյան
Ծնվել է 1986 թվականին Եղվարդ քաղաքում:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2012 թվականին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրան:
2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատական կարգադրիչ:
2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես գրասենյակի գործավար:
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնում` որպես մասնագետ:
ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի 2024 թվականի հուլիսի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
g.margaryan@court.am
Աննա Սեյրանի Արզումանյան
Ծնվել է 1979 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում:
Կրթություն
2001 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի, դատական փորձագետի որակավորմամբ:
2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Աշխատանքային փորձ
2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:
2006 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, նախ` որպես իրավաբանական դեպարտամենտի ՀՀ տարածքում իրավական սպասարկման բաժնի մասնագետ, ապա` առաջին կարգի մասնագետ, վերջում` իրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդ-վածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-123 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին 2021թ. հուլիսի 20 ՆՀ-187-Ա հրամանով նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
a.arzumanyan@court.am
Անահիտ Արմենի Անտոնյան
Ծնվել է 31.01.1991թ. Երևան քաղաքում:
Սովորել է Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում, այնուհետև` ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում:
2007-2011թթ. և 2011-2013թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով համապատասխանաբար բակալավրի և մագիստրոսի աստիճան:
2013թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ:
2011-2012թթ. աշխատել է «Դեֆենդո» ՍՊԸ իրավաբանական գրասենայակում՝ որպես իրավախորհրդատու, իսկ 2012թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աշխատել է նաև «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում` որպես իրավաբանական ծառայության աշխատակից:
Այնուհետև, աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ Ազգային ժողովում` 2013թ.-2014թ. աշխատելով որպես ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ, իսկ 2014թ.-2017թ. հունվարի 10-ը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդական:
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ համագործակցել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ՝ իրավական ակտերի նախագծման փուլում ներգրավվելով որպես փորձագետ:
2017թ. հունվարի 10-ից մինչև 2022 թվականի հունվարի 11-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը:
ՀՀ նախագահի՝ 2022 թվականի հունվարի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի որդի:
a.antonyan@court.am
Նոնա Հմայակի Գալստյան
Ծնվել է 01.07.1984 թվականին, Գյումրի քաղաքում:
Կրթություն
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
- 21.11.2005-01.05.2009թթ. աշխատել է ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:
- 01.09.2009-10.11.2011թթ. աշխատել է «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու:
- 01.02.2012‐01.04.2014թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամում որպես իրավախորհրդատու:
- 2013 թվականի դեկտեմբեր ամսից մինչ 31․01․2022թ․ աշխատել է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան:
- 2008 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան անդամ:
- ԲԴԽ-26-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2022 թվականի մարտի 10-ի թիվ ՆՀ-61-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
-2022թ. նոյեմբերի 25-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-344-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է «Ընտանեկան բռնության հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության պրակտիկան համավարակի ժամանակահատվածում» վերտառությամբ հետազոտական աշխատանքի։
Մասնակցել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման, նույն օրենքի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին որպես ընտանեկան բռնության ոլորտի իրավական հարցերով մասնագետ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։