background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Մարալիկի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Գուրգեն Հովհաննեսի Մալխասյան

image

Ծնվել է 1967 թվականի հուլիսի 28-ին, Գյումրի քաղաքում:

Կրթություն.

1989 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պոլիտեխնիկական ինստիտուտի «մեքենաշին. Տեխն., մետաղ. հաստոց և գործ.» մասնագիտությամբ ֆակուլտետը, ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:

1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ դիպլոմավորված:  

Աշխատանքային փորձ.

09.12.1992-26.03.1993թթ. աշխատել է Շիրակի մարզի ներքին գործերի վարչությունում՝ որպես օպեր-լիազոր:

14.04.1993-11.09.1996թթ. աշխատել է Գյումրիի «ԲԱՇՇԻՆ» ՇՄԳ-ում՝ որպես առաջին կարգի իրավախորհրդատու:

11.02.1996-26.02.1999թթ. աշխատել է «ԿԱՍՄԱ» ՍՊԸ-ում՝ որպես առաջին կարգի իրավախորհրդատու:

18.03.1999-31.01.2002թթ. հանդիսացել է Փաստաբանների միության անդամ, անցել փաստաբանական աշխատանքի Գյումրի քաղաքի փաստաբանական գրասենյակի կազմում՝ որպես փաստաբան:

28.01.2002-02.02.2005թթ. աշխատել է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես պետ:

02.02.2005-16.12.2005թթ. աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես իրավական վերահսկողության բաժնի պետ:

16.12.2005-08.06.2009թթ. աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունում՝ որպես պետի տեղակալ (աշխատանքի գլխավոր պետական տեսուչի տեղակալ):

18.10.2010-16.10.2012թթ. աշխատել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ:

12.10.2012-16.06.2014թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ որպես Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ, համակարգել է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական ապահովման բաժինը:

08.07.2014թ.-ից 2023թ. աշխատել է «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն:

16.10.2010թ.-ից հանդիսացել է Փաստաբանների պալատի անդամ:

11.09.2023 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-296-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: