background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Արտաշատի նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Ռուբինա Ռուբենի Աթոյան

image

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում: 

 

 Կրթություն

2006 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2008 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2017 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:

 

Աշխատանքային փորձ

2006 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնում:

2008 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:

2009 թվականին նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2009 թվականից մինչև 2017 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

ԲԴԽ-60-Ո-166 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-63-Ո-139 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Կոնտակտային տվյալ

r.atoyan@court.am

 

Հայկ Արշակի Պետրոսյան

image

Ծնվել է 27.08.1982թ.-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

 

Կրթություն.

1999թ.-ին ավարտել է «Ռ. Բաղդասարյանի անվան» միջնակարգ դպրոցը՝ «Ոսկե մեդալով»:

2003թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ.-ին` մագիստրատուրան:

2005թ. կնքել է պայմանագիր ՀՀ Պաշտպանության նախարարության հետ և ծառայության անցել ՀՀ Զինված ուժերում, որպես N զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնական, իսկ 2007թվականից N զորամասում՝ որպես իրավաբան:

 

Աշխատանքային փորձ.

23.04.2009-17.01.2012թթ. աշխատել է Սյունիքի մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:

17.01.2012-16.01.2014թթ. աշխատել է որպես Սյունիքի մարզի  դատախազի տեղակալ:

16.01.2014-09.04.2018թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

09.04.2018-26.09.2019թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

26.09.2019-01.11.2021թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում՝ որպես ավագ դատախազ:

2022 թվականի ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-107-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ.

Ամուսնացած է:

 

Կոնտակտային տվյալ.

hayk.petrosyan@court.am

 

Սարգիս Մելսիկի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1989 թվականի հունվարի 8-ին Երևան քաղաքում:

 

Կրթություն.

1996-2006 թթ. սովորել է Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում:

2006թ.-ին թվականին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև կնքված միջպետական պայմանագրի շրջանակներում ընդունվել է ՌԴ Մոսկվա քաղաքում՝ Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի (Российский государственный социальный университет) իրավագիտության  ֆակուլտետ:

2007 թվականին տեղափոխվել և սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է  2010 թվականին՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2012-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2022 թվականից հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

Աշխատանքային փորձ

2013 թվականի հունվարի 17-ից մինչև հուլիսի 18-ը աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության գույքային շահերի պաշտպանության և գանձումների սպասարկման բաժնում` որպես փորձագետ:

2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը աշխատել է ՀՀ դատական դեպարտապենտ ՊԿՀ-ի կենտրոնական մարմնում. 2013 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2014 թվականի հունվարի 20-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության կրտսեր մասնագետ, 2014 թվականի հունվարի 20-ից մինչև 2015 թվականի ապրիլի 9-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության մասնագետ, 2015 թվականի ապրիլի 9-ից մինչև հոկտեմբերի 5-ը` որպես Կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետ, 2015 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը` որպես Իրավական վերլուծության վարչության Իրավական վերլուծության և դատական հանձնարարությունների բաժնի ավագ մասնագետ: Ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները բարեխիղճ կատարելու համար 2017թ. դեկտեմբերի 28-ին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 20-ը աշխատել է` որպես ԲԴԽ աշխատակազմ Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության Դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովմանն օժանդակող բաժնի պետ:

2019 թվականի հունիսի 26-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ը հանդիսացել է Վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանը:

2020 թվականի ապրիլի 28-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 27-ը զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության բաժնի պետի պաշտոնը:

2021-2022թթ. սովորել է Արդարադատության ակադեմիայում:

2022 թվականի օգոստոսի 27-ին Հանրապետության նախագահի՝  ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Զինվորական ծառայություն.

2010-2012 թվականներին անցել է ժամկետային զինվորական ծառայության՝ ՀՀ ՊՆ N զորամասում և ԼՂՀ ՊԲ Հադրութի զորամասում:

2020 թվականի սեպտեմբերի 27-ից կամավորագրվել և մասնակցել է Մատաղիսի և Թալիշի (ՊԲ 6-րդ պաշտպանական շրջան), այնուհետև՝ Մարտակետի (ՊԲ 5-րդ պաշտպանական շրջան) պաշտպանության համար մղված մարտական գործողություններին:

2021 թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով  պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով:

 

Այլ տեղեկություններ.

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին:

Ամուսնացած չէ: