Ալավերդու նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Մուշեղ Պապիկի Հարությունյան
Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։
Կրթություն
1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։
2001 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
ԲԴԽ-81-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով
Կոնտակտային տվյալ
m.harutyunyan@court.am
Սուրեն Ժորայի Բաղդասարյան
Ծնվել է 1960 թվականին Տավուշի մարզի Շնող գյուղում։
Կրթություն
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։
Աշխատանքային փորձ
1977 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Այրումի պահածոների գործարանում՝ որպես բանվոր։
1985 թվականին նշանակվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայում և մինչև 1991 թվականն աշխատել է Թումանյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։
1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Թումանյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-125 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարնային 2021թ. հուլիսի 20
ՆՀ-190-Ա հրամանով նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
s.baghdasaryan@court.am
Բակուր Բորիկի Գրիգորյան
Ծնվել է 08.07.1992թ.-ին՝ Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2013 թվականին ավարտել է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի իրավագիտության բաժինը:
2017 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականին վերապատրաստվել է Գերմանիայի Չփայեր քաղաքի Վարչական գիտությունների գերմանական համալսարանում:
2020 թվականին ավարտել է «Պրոգրես» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2021թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2016թ.-ի օգոստոսի 16-ից մինչև 2022թ.-ի ապրիլի 08-ը աշխատել է ՀՀ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2022 թվականի ապրիլի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-86-Ա հրամանով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ծառայությունը զինված ուժերում
2013-2015թթ.-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում, մասնակցել է մարտական հերթապահության:
Այլ տեղեկություններ
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (փաստաբանական գործունեության թիվ 2585 արտոնագրի գործողությունը կասեցված է):
Ամուսնացած չէ:
Կոնտակտային տվյալ
b.grioryan@court.am