Վանաձորի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Անի Կարենի Չիլինգարյան

Ծնվել է 1988թ․ Երևան քաղաքում։
Կրթություն
2009թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2011թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2011թ․ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2015թ․ ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը։
2020թ․ ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։
Աշխատանքային փորձ
2011թ․ փետրվարից մինչև 2020թ․ մարտը աշխատել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրում՝ որպես փորձագետ, համակարգել է վարչական իրավունքի և վարչական դատավարության ոլորտը։
2014թ․ սեպտեմբերից աշխատում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս։
2016թ․ սեպտեմբերից դասավանդում է «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամում՝ որպես այցելող դասախոս։
2020թ․ հունիսից մինչև 2022թ․ մարտն աշխատել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։
2014թ․ փետրվար-հունիս ամիսներին եղել է կարճաժամկետ ազգային փորձագետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում։
2022թ․ մարտի 10-ին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարողի ՆՀ-62-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ
2021թ․ մարտից Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:
Մասնակցել է վարչական արդարադատությանն առնչվող տարբեր կոնֆերանսների Գերմանիայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Լայպցիգ, Շփայեր, Մյունսթեր, Համբուրգ, Մյունխեն, Թրիր և այլն)։
Մասնակցել է մի շարք դասընթացների Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Միջազգային համագործակցության ակադեմիայում։
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին։
Ամուսնացած չէ։
Կոնտակտային տվյալ
a.chilingaryan@court.am