Գորիսի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Մուրադ Մարտինի Հովակիմյան
Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1980 թվականին ընդունվել է Երևանի «Մեքենաշինական» տեխնիկումի գործիքային արտադրության ֆակուլտետի երեկոյան բաժինը։
Ուսումը տեխնիկումում ավարտել է 1986 թվականին և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում։
1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Երևանի «Էլեկտրալամպերի» գործարանի իրավաբանական բաժնում՝ որպես իրավախորհրդատու։
1995 թվականը մինչև 1999 թվական աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու, 1997 թվականից` առաջատար խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում՝ որպես վարչության պետի իրավական խորհրդական։
2001 թվականից մինչև 2002 թվականը «Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոն» հիմնադրամում դասավանդել է «Իրավունքի հիմունքներ» առարկան։
2002 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։
2003 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում»՝ որպես գլխավոր մասնագետ։
2007 թվականին նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ԲԴԽ-18-Ո-38 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-55-Ո-182 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2023թ. հունիսի 8-ի ՆՀ-190-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
Կոնտակտային տվյալ
m.hovakimyan@court.am
Գոռ Արամի Գասպարյան
Ծնվել է 1995 թվականի հունվարի 4-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում
Կրթություն
2001-2012 թվականներին սովորել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Գարեգին Սևունցի անվան միջնակարգ դպրոցում:
2012-2013 թվականներին սովորել է Գորիսի պետական համալսարանում, այնուհետև՝ 2015-2019 թվականներին, ուսումը շարունակել է Երևանի Գլաձոր համալսարանում և ավարտել իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան:
2019-2022 թվականներին սովորել է Գորիսի պետական համալսարանում և ավարտել հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան:
2020 թվականին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգմանը, իսկ արդյունքում՝ որակավորման հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն և համապատասխան որոշմամբ ընդգրկվել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում:
2020 թվականին սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում և ավարտել ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
2023 թվականին սովորել է ՀՀ փաստաբանական ակադեմիայում և ստացել փաստաբանական գործունեության՝ թիվ 3474 արտոնագիրը: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի՝ 12.12.2023թ., թիվ 26/6-Ա որոշմամբ՝ փաստաբանական գործունեության՝ թիվ 3474 արտոնագրի գործողությունը 2023թ. դեկտեմբերի 8-ից կասեցվել է՝ հանրային ծառայության մեջ գտնվելու ժամկետով, իսկ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի՝ 15.12.2023թ., թիվ 360-Ա որոշմամբ՝ ժամանակավորապես հանվել է փաստաբանների ցուցակից:
Աշխատանքային փորձ
07.07.2016թ. մինչև 18.01.2019թ. աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար:
09.01.2020թ․ մինչև 01.06.2020թ. աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես նույն դատարան գործուղղված՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնական:
01.06.2020թ. մինչ 01.03.2023թ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
01.03.2023թ. մինչ 02.07.2024թ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 01.07.2024թ., թիվ ՆՀ-200-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2013-2015 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին:
Ամուսնացած չէ:
Հրաչ Հայկի Դաջունց
Ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 29-ին Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում։
Կրթություն
2007 թվականին ավարտել է Սյունիքի մարզի Վերիշենի միջնակարգ դպրոցը։
2011 թվականին ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության բաժնի բակալավրիատը՝ ստանալով մանկավարժության բակալավրի աստիճան՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
2013 թվականի ավարտել է Գորիսի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մագիստրատուրան՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի աստիճան՝ իրավագիտություն մասնագիտությամբ։
2015 թվականին ավարտել է «Սյունիք» ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
2023 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածությունների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:
Աշխատանքային փորձ
01․03․2012-11․02․2016թթ․ աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
08․01․2014-08․01․2016թթ․ աշխատել է Գորիսի պետական համալսարանին կից «Սյունիք» հայագիտական հետազոտությունների կենտրոնում՝ որպես գիտաշխատող։
11․02․2016-25․01․2018թթ․ աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
25․01․2018-01.03.2023թթ․ աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
01․03․2023-12․07․2023թթ․ աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում` որպես դատավորի օգնական։
12․07․2023-22․01․2024թթ․ աշխատել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության առաջատար մասնագետի պաշտոնակատար։
22․01․2024-11․10․2024թթ․ աշխատել է ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում՝ որպես աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար։
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 10.10.2024թ., թիվ ՆՀ-300-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
h.dajunts@court.am
Արթուր Արմենակի Ոսկանյան
Ծնվել է 1984 թվականի սեպտեբերի 20-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Միջնակարգ կրթությունս՝ 2001թ. Օլիմպիական հերթափոխի հանրակրթական ուսումնարանում:
2001-2007թթ. սովորել և ավատել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը և ստացել բակալավրի որակավորում:
2005-2007թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
2007-2013թթ. աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում որպես դատավորի օգնական:
2013-2014թթ. նույն դատարանում որպես աշխատակազմի ղեկավար:
2011-2013թթ. սովորել և ավատել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության մագիստրատուրայի բաժնում և ստացել մագիստրոսի որակավորում:
2014-2016թթ. աշխատել է ՀՀ դատախազությունում որպես դատախազության կադրերի բաժնի պետ:
2017-2018թթ. թիվ 3 կայազորի զինվորական դատախազության դատախազ:
2018-2023թթ. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ:
2016թ. հանդիսացել է արդարադատության ակադեմիայի ունկնդիր որպես դատախազի թեկանածու, իսկ 2023թ.՝ որպես դատավորի թեկանածու և ընդգրկվել դատավորների թեկնածուների ցուցակում:
2023 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 18-ն աշխատել եմ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վաչության երկրորդ վարչությունում որպես ՀԿԳ քննիչի:
ՀՀ նախագահի 18.11.2024թ. հրամանգրով նշանակվել է Սյունքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր:
Ունի արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ունի երկու դուստր:
artur.voskanyan@court.am
Գագիկ Ֆրեդիկի Գևորգյան
Ծնվել է 25.08.1980թ. Արարատի մարզի Ավշար գյուղում:
Կրթություն
1997թ. ավարտել է Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցը:
2004թ. ավարտել է Երևանի «Գլաձոր կառավարման» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:
2023թ. դեկտեմբերից մինչև 2024թ. հունիս հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2004թ. ապրիլից մինչև 2005թ. փետրվար՝ աշխատել է «Արարատ ֆուտբոլային ակումբ» ՀՁ ՓԲԸ-ում` որպես իրավախորհրդատու:
2006թ. հոկտեմբերից մինչև 2011թ. փետրվար` աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ում՝ որպես Իրավաբանական վարչության իրավախորհրդատու:
2011թ. փետրվարից մինչև 2016թ. սեպտեմբեր` աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ում՝ որպես Իրավաբանական վարչության առաջատար իրավախորհրդատու:
2016թ. սեպտեմբերից մինչև 2018թ. նոյեմբեր` աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»ԲԲԸ-ում՝ որպես Իրավաբանական վարչության Պայմանագրերի և ընդհանուր իրավաբանական սպասարկման բաժնի պետ:
2018թ. նոյեմբերից մինչև 2021թ. հուլիս` աշխատել է Երևան համայնքի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2021թ. հուլիսից մինչև 2025թ. մարտ` աշխատել է ՀՀ սնանկության դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:
Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-31 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2025թ. մարտի 5-ի ՆՀ-63-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
1998-2000թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Կոնտակտային տվյալ
g.gevorgyan@court.am