Ապարանի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Գոհարիկ Մանուկի Խաչատրյան
Ծնվել է 1963 թվականին Ապարանի շրջանի Քասախ գյուղում։
Կրթություն
1989 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է փաստաբան։
1996 թվականից աշխատել է Աշտարակի ՆՇՎՏ ժողդատավոր։
1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհարիկ Խաչատրյանին 2021թ. հուլիսի 20
ՆՀ-189-Ա հրամանով նշանակել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
goharik.khachatryan@court.am
Կարինե Արմանի Դավթյան
Ծնվել է 1991 թվականի օգոստոսի 16-ին Էջմիածին քաղաքում: 2008 թվականին ավարտել է Էջմիածին քաղաքի Մ. Գորկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցը:
2008 թվականին ընդունվել է և 2012 թվականին ավարտել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստանալով §Իրավագիտություն» մասնագիտությամբ բակալավրի որակավորում:
2012 թվականին ընդունվել է և 2014 թվականին գերազանցությամբ ավարտել Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մագիստրատուրան, ստանալով §Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսի աստիճան:
2014 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը՝ ստանալով փաստաբանական գործունեության արտոնագիր:
2014 թվականի հունիսի 13-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 2-ը ներառյալ աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2018 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը ներառյալ աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության դատաիրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ:
ՀՀ պաշտպանության նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:
2019 թվականի մարտի 7-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ը աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական (ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի աստիճան)։
ՀՀ Նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-323-Ա հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։
ՀՀ Նախագահի 2024 թվականի նոյեմբերի 6-ի թիվ ՆՀ-347-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում։
Հանդիսանում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հայցորդ` դատական իրավունք մասնագիտացմամբ (ԺԲ.00.04):
Տիրապետում է երկու օտար լեզուների՝ ռուսերեն և անգլերեն:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: