Սևանի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Սերոբ Մովսեսի Մանուկյան
Ծնվել է 1978 թվականին Ծաղկաձոր քաղաքում։
Կրթություն
1999 թվականին ավարտել է ԵՊՀ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը:
2005 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային փորձ
2001 թվականից մինչև 2003 թվականը դասավանդել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» հայաստանյան ներկայացուցչությունում։
2003 թվականից մինչև 2004 թվականն եղել է «Ծաղկաձոր ստեղծագործողների տուն» ՓԲ ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։
2006 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կոնտակտային տվյալ
s.manukyan@court.am
Դավիթ Վալերիի Սարգսյան
Ծնվել է 1980 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։
Կրթություն
2001 թվականին ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը, 2006 թվականին պետական քննություններ է հանձնել «Երևանի տնտեսաիրավագիտական» համալսարանում և ստացել իրավագետի որակավորում։
2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2002 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2010 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր։
2013 թվականին իրականացրել է փաստաբանական գործունեություն:
2014-2015թթ.աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի «Հանրային պաշտպանի գրասենյակում»՝ որպես հանրային պաշտպան:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ԲԴԽ-4-Ո-18 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 23-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:
Կոնտակտային տվյալ
d.sargsyan@court.am
Լիանա Վլադիկի Ներսիսյան
Ծնվել է 1978 թվականին, քաղաք Երևանում։
Կրթություն
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
2018 թվականի փետրվար-սեպտեմբեր ամսիներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
1999 թվականից 2001 թվականն աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կազմվերլուծական և արտաքին կապերի վարչությունում՝ որպես օպեր լիազոր։
2007 թվականից 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
2011 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
ԲԴԽ-4-Ո-15 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 23-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կոնտակտային տվյալ
l.nersisyan@court.am
Արամ Ավետիքի Մարտիրոսյան
Ծնվել է 09.10.1987թ.-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
Կրթություն.
2004թ.-ին ավարտել է Սևան քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը:
2004-2009թթ. սովորել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ.
12.08.2009-05.07.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ:
12.08.2014-09.10.2014թթ. աշխատել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես քննիչ:
09.10.2014-05.10.2017թթ. աշխատել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում՝ որպես ՀԿԳ քննիչ:
11.10.2017-23.11.2020թթ. աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազ:
23․11․2020-01.11.2021թթ. աշխատել է Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես ավագ դատախազ:
28.04.2022թ.-ին ՀՀ նախագահի թիվ՝ ՆՀ-109-Ա հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
08.05.2023թ.-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-149-Ա րամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ։
Կոնտակտային տվյալ.
a.martirosyan@court.am