Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Աշխատակազմ
Դատավորներ
Նախագահ ։ Աննա Սեյրանի Արզումանյան

Ծնվել է 1979 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում:
Կրթություն
2001 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի, դատական փորձագետի որակավորմամբ:
2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Աշխատանքային փորձ
2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:
2006 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, նախ` որպես իրավաբանական դեպարտամենտի ՀՀ տարածքում իրավական սպասարկման բաժնի մասնագետ, ապա` առաջին կարգի մասնագետ, վերջում` իրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդ-վածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-123 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Արզումանյանին 2021թ. հուլիսի 20 ՆՀ-187-Ա հրամանով նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
a.arzumanyan@court.am
Նոնա Հմայակի Գալստյան

Ծնվել է 01.07.1984 թվականին, Գյումրի քաղաքում:
Կրթություն
2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։
Աշխատանքային փորձ
- 21.11.2005-01.05.2009թթ. աշխատել է ՀՀ ԱՆ «Պրոֆեսոր Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:
- 01.09.2009-10.11.2011թթ. աշխատել է «Մավա Իմպուլս» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու:
- 01.02.2012‐01.04.2014թթ. աշխատել է Թուֆենկյան բարեգործական հիմնադրամում որպես իրավախորհրդատու:
- 2013 թվականի դեկտեմբեր ամսից մինչ 31․01․2022թ․ աշխատել է «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունում որպես իրավաբան:
- 2008 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան անդամ:
- ԲԴԽ-26-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2022 թվականի մարտի 10-ի թիվ ՆՀ-61-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
-2022թ. նոյեմբերի 25-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-344-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է «Ընտանեկան բռնության հարաբերություններում երեխաների իրավունքների պաշտպանության պրակտիկան համավարակի ժամանակահատվածում» վերտառությամբ հետազոտական աշխատանքի։
Մասնակցել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման, նույն օրենքի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին որպես ընտանեկան բռնության ոլորտի իրավական հարցերով մասնագետ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Անուշավան Գագիկի Մուշեղյան

Ծնվել է 1987թ. օգոստոսի 8-ին, ք. Երևանում:
Աշխատանքային փորձ
2010թ. աշխատել է «Թագուհի Կլեոպատրա» ՍՊ ընկերությունում, որպես իրավաբան:
2011-2012թթ. աշխատել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:
2014-2015թ. աշխատել է «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունում, որպես մասնագետ:
2016թ. աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության մասնագետի պաշտոնում:
2018-2021թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում:
2018թ. հանդիսանում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս և միևնույն ժամանակ նույն ամբիոնի հայցորդ: Հանդիսանում եմ թվով 3 գիտական հոդվածների հեղինակ:
Ունի Հայաստանի Հանրապետության դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Հանրապետության նախագահի 2021 թվականի նոյեմբերի 10-ի ՆՀ-357-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի մեկ զավակ:
Հովհաննես Ռաֆիկի Ավագյան

Ծնվել է 1981 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:
Կրթություն
1997 թվականին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:
2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
2005 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:
2009 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2005 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է «Բիոլինկ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն:
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:
2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականի, ավագ օգնականի, պալատի նախագահի ավագ օգնականի պաշտոնները:
ՀՀ Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ԲԴԽ-25-Ո-56 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Կոնտակտային տվյալ
h.avagyan@court.am
Արմեն Աշոտի Վարոսյան

ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 28.04.1990թ. Գյումրի քաղաքում:
Կրթություն
2012թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
2015թ. ավարտել է Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
2021 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
02.04.2012թ.-ից մինչև 28.12.2012թթ. աշխատել է «Օլանդա» ՍՊԸ-ում որպես իրավաբան:
01.08.2013թ.-ից մինչև 13.11.2014թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական ապահովման բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
14.11.2014թ.-ից մինչև 14.11.2017թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական ապահովման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
16.03.2018թ.-ից մինչև 11.12.2019թթ. աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
11.12.2019թ.-ից մինչև 01.10.2021թթ. աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
20.10.2021թ. ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-319-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Ունի դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
Կոնտակտային տվյալ
a.varosyan@court.am
Գեղամ Մերուժանի Մարգարյան

Ծնվել է 1986 թվականին Եղվարդ քաղաքում:
Կրթություն
2009 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2012 թվականին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրան:
2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատական կարգադրիչ:
2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես գրասենյակի գործավար:
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:
2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնում` որպես մասնագետ:
ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
g.margaryan@court.am
Անահիտ Արմենի Անտոնյան

Ծնվել է 31.01.1991թ. Երևան քաղաքում:
Սովորել է Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցում, այնուհետև` ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում:
2007-2011թթ. և 2011-2013թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով համապատասխանաբար բակալավրի և մագիստրոսի աստիճան:
2013թ. ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես քաղաքացիական դատավարության ամբիոնի ասպիրանտ:
2011-2012թթ. աշխատել է «Դեֆենդո» ՍՊԸ իրավաբանական գրասենայակում՝ որպես իրավախորհրդատու, իսկ 2012թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին աշխատել է նաև «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ում` որպես իրավաբանական ծառայության աշխատակից:
Այնուհետև, աշխատանքային գործունեությունը շարունակել է ՀՀ Ազգային ժողովում` 2013թ.-2014թ. աշխատելով որպես ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փորձագետ, իսկ 2014թ.-2017թ. հունվարի 10-ը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի իրավական հարցերով խորհրդական:
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ համագործակցել է ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ՝ իրավական ակտերի նախագծման փուլում ներգրավվելով որպես փորձագետ:
2017թ. հունվարի 10-ից մինչև 2022 թվականի հունվարի 11-ը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի պաշտոնը:
ՀՀ նախագահի՝ 2022 թվականի հունվարի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի որդի:
Մեխակ Կառլենի Գևորգյան

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1990 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Աշխատանքային փորձ
1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է «Քանաքեռի ալյումինի գործարան»-ում՝ որպես իրավախորհրդատու։
1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության պահպանության վարչությունում՝ որպես նյութատեխնիկական մատակարարման բաժնի տեսուչ։
1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Երևանյան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ում՝ որպես իրավախորհրդատու:
1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է «Կրիստալ-1» վարձակալական ձեռնարկությունում` որպես ավագ իրավախորհրդատու:
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության մասնագետ:
1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ:
1997 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության ավագ խորհրդական:
1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ:
1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ- վարչության պետ:
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է «Ֆիդելիթի իրավական խումբ» ՍՊԸ-ի տնօրեն:
2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում` որպես վերահսկողության վարչության պետ:
2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում` որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում` որպես աշխատակազմի ղեկավար:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:
2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:
2012 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
m.gevorgyan@court.am
Գոռ Լյովայի Շահբազյան

Ծնվել է 1977 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ:
2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ:
2007 թվականին եղել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի օգնական:
2007 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ:
2010 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ:
2013 թվականին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:
2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:
2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:
ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
1999 թվականից մինչև 2001 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
g.shahbazyan@court.am
Դիանա Աշոտի Ղուկեյան

Ծնվել է 1986 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ մագիստրատուրան:
2009 թվականին ընդունվել է ԳԱԱ Փիլիսոփայութան, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպերանտուրա /միջազգային իրավունք մասնագիտացմամբ/:
Աշխատանքային փորձ
2009 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:
2011 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
2014 թվականի հունվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:
2014 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության
աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի պետ:
2015 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:
2016 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության ինստիտուտում:
2017 թվականին ուսանել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:
ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԲԴԽ-81-Ո-219 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2021թ. հոկտեմբերի 8-ի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
d.ghukeyan@court.am