Աջափնյակ-2 նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Նաիրա Վազգենի Ավետիսյան
Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնում։
Աշխատանքային փորձ
1989 թվականին նշանակվել է ՀՀ Փաստաբանական կոլեգիայի անդամ, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ փաստաբան։
2006 թվականին հիմնադրել է «Գոլդեն Լեքս» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։
2006 թվականի մայիսին հիմնադրել է «Արվինա Ֆրութ» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։
2007 թվականին հիմնադրել է «Խորհուրդ և Պաշտպանություն» իրավախորհրդատվական հասարակական կազմակերպությունը, հանդիսացել է կազմակերպության տնօրենը։
2008 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Կոնտակտային տվյալ
n.avetisyan@court.am
Սարգիս Սերգոյի Երիցյան
Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան:
2008 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
Աշխատանքային փորձ
2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է` որպես ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի օգնական:
2005-2007 թվականներին աշխատել է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ում (20.06.2006 թվականին վերանվանվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ) որպես իրավաբանական վարչության դատական վեճերի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ, ներքին հսկողության վարչության ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ, վարկային վարչության գլխավոր մասնագետ:
2006 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի դասախոս է:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես մասնագետ:
2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական:
2011 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Այլ տեղեկություններ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Կոնտակտային տվյալ
s.yeritsyan@court.am
Գրիգորի Հարությունի Վարդանյան
Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2012 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
2015-2016 թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2009-2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:
2011-2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժնում, նախ` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:
2015-2016թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում՝ որպես հինգերորդ բաժնի պետ:
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-335-Ա հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2005-2007 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է:
Կոնտակտային տվյալ
g.vardanyan@court.am
Տիգրան Սիմոնի Գրիգորյան
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2002թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
2016 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու:
Աշխատանքային փորձ
2002 թվականին աշխատել է «Արբանգ» ՍՊԸ-ին առընթեր Հայկական Գիտարանի իրավաբանական բաժնում` որպես փորձագետ:
2002-2005թթ. աշխատել է Աշտարակի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում` որպես մասնագետ:
2006-2007թթ.աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության դեմ դատական պահանջների պաշտպանության բաժնում` որպես մասնագետ:
2007-2009թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում, նախ` որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ:
2009-2012թթ. աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար:
2012-2014թթ. աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ:
2015 թվականին աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:
Համատեղությամբ դասավանդել է «Ուրարտու» համալսարանում (2008-2010թթ.), Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (2010-2013թթ.), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (2012-2014թթ.), Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում (2016-2017թթ.):
ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ԲԴԽ-2-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Կոնտակտային տվյալ
tigran.grigoryan@court.am
Ալֆրեդ Մաքսիմի Վարդանյան
Ծնվել է 1984 թվականին, քաղաք Երևանում:
Կրթություն
2007 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2009 թվականից 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար:
2012 թվականից 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2012 թվականից 2016 թվականը դասավանդել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում (ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջ):
ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2021թ. օգոստոսի 3-ին ՀՀ նախագահի ՆՀ-216-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2007 թվականից 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Կոնտակտային տվյալ
a.vardanyan@court.am
Մարիաննա Ռազմիկի Ստեփանյան
Ծնվել է 1990 թվականին, Բաթումի քաղաքում:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի որակավորում:
2014 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ ստանալով մագիստրոսի որակավորում։
2019 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:
Աշխատանքային փորձ
2010 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2011 թվականի ապրիլ ամիսն աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավարի ժամանակավոր պաշտոնակատար։
2011 թվականից մինչև 2014 թվականը՝ նույն դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2014 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ որպես դատավորի օգնական։
2016 թվականի հունվար ամսից մինչև 2016 թվականի օգոստոս ամիսն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության երկրորդ բաժնում՝ որպես գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
2017 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (այնուհետև՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարան)՝ որպես դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար։
2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։
2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։
2019 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-75-Ո-174 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի նոյեմբերի 7-ի թիվ ՆՀ-245-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-401-Ա հրամանագրով նշանակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2015 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների կայացման աշխատանքներին լավագույն մասնակցության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքներն արդյունավետ և բարեխիղճ կատարելու համար ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից պարգևատրվել է:
Կոնտակտային տվյալ
m.stepanyan@court.am
Աշոտ Արթուրի Հովհաննիսյան
Ծնվել է 1987 թվականին՝ Երևան քաղաքում:
Կրթություն
2003-2007թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2009-2011թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2020թ. քաղաքացիաիրավական մասնագիտացմամբ սովորել է ՀՀ արդարադատության ակադեմիայում:
Աշխատանքային փորձ
2009-2010թթ. աշխատել է «Լանդրասիկ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնում:
2010-2011թթ. աշխատել է «Սոֆթ Տրանս» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնում:
2011-2018թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզի, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական և ՀՀ վճռաբեկ դատարանների դատավորի օգնականի պաշտոնում:
2018-2019թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնում:
2019-2021թթ. աշխատել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ավագ իրավախորհրդատուի պաշտոնում:
ՀՀ նախագահի 25.09.2021 թվականի թիվ ՆՀ-296-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ նախագահի 14.11.2021 թվականի թիվ ՆՀ-324-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 23.12.2022 թվականին ընդունված թիվ ՀՕ-575-Ն օրենքի ուժով շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում:
Այլ տեղեկություններ
2007-2009թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2012թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
Նելլի Ղուկասի Հարությունյան
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
2003 թվականին ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
Աշխատանքային փորձ
01.10.2003-30.09.2009թթ. զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:
01.09.2004-01.08.2005թթ. աշխատել է Երևանի Ակսել Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջում դասախոս:
2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (արտոնագրի գործողությունը կասեցված է)։
12.10.2009-14.06.2010թթ. աշխատել է «ԷԿԼՕՖ» ՈւՎԿ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում իրավաբան:
15.06.2010-14.05.2012թթ. աշխատել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտում իրավաբան, այնուհետև՝ գործարքների ձևակերպման բաժնի պետ:
14.05.2012-01.04.2016թթ. աշխատել է ՀՀ կառավարության «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկում՝ օրենսդրական ակտերի նախապատրաստման մասնագետ:
16.08.2013-29.07.2020թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:
21.10.2014-28.04.2017թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոցի առարկայական քննական հանձնախմբի անդամ:
04.04.2016-09.09.2019թթ. աշխատել է ՀՀ փաստաբանների պալատում` նախագահի տեղակալ:
08.11.2019-31.08.2020թթ. դասավանդել է ՀՀ փաստաբանական դպրոցում:
14.07.2020-14.07.2021թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժ/պ:
Բարձրագույն դատական խորհրդի՝ 2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-110 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ ՆՀ-176-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր:
2023թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-195-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
n.harutyunyan @court.am
Հասմիկ Ռաֆիկի Ջալալյան
Ծնվել է 1986 թվականի հունիսի 10-ին, Վանաձոր քաղաքում:
Կրթություն.
2003 թվականին ավարտել է Գուգարքի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով «Իրավագիտություն» մասնագիտացմամբ իրավագիտության բակալավրի աստիճան, իսկ 2009 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
Աշխատանքային փորձ.
2007 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2007 թվականի նոյեմբերի 30-ը աշխատել է Երևանի էկոլոգիայի, տնտեսագիտության և իրավունքի հայկական ինստիտուտում` որպես դասախոս:
2008 թվականի մարտի 10-ից մինչև 2009 թվականի մարտի 17-ը աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում` որպես դատական նիստերի քարտուղար:
2009 թվականի մարտի 17-ից մինչև 2010 թվականի մայիսի 20-ը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմում` որպես դատական նիստերի քարտուղար:
2010 թվականի մայիսի 20-ից մինչև 2010 թվականի հունիսի 28-ը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնում:
2010 թվականի հունիսից 28-ից սկսած աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների (այնուհետև` Երևան քաղաքի առաջին ատյանի) ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:
2013 թվականի հունվարի 29-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
ՀՀ նախագահի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-311-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-329-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Արմինե Գևորգի Սաֆարյան
Ծնվել է 11.07.1984թ., Գեղարքունիքի մարզում:
Կրթություն.
2006թ.-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2008թ.-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
01.09.2006-01.07.2008թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկում՝ որպես համակարգչի ավագ օպերատոր:
07.01.2008-27.02.2009թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորի օգնական:
16.03.2009-07.04.2015թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավորի օգնական:
04.05.2015-07.10.2015թթ. աշխատել է «Մալաթիա» նոտարական տարածքում՝ նոտարի օգնական:
08.10.2015-06.12.2015թթ. աշխատել է ՀՀ «Արմավիր» նոտարական տարածքում՝ նոտարի օգնական:
07.12.2015-12.04.2016թթ. աշխատել է «Մալաթիա» նոտարական տարածքում՝ նոտարի օգնական:
09.01.2017-26.06.2017թթ. աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական վիճակագրության Դատական վիճակագրության վարման և ամփոփման բաժնում:
28.07.2017-01.11.2018թթ.-ին աշխատել է Դատական դեպարտամենտի ղեկավարի օգնական:
01.11.2018թ.-ից մինչև 2021 թվականը աշխատել է Դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2021թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-118-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Լիլիթ Գագիկի Սաղոյան
Ծնվել է 1990 թվականին Երևան քաղաքում։
Կրթություն
2010 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
2012 թվականին գերազանցությամբ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2017-2018 թվականներին հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի ունկնդիր:
2019-2020 թվականներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2012 թվականից մինչև 2021 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:
2018 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան (փաստաբանական գործունեության արտոնագրի գործողությունը կասեցված է):
2021 թվականի հուլիսի 12-ի ԲԴԽ-49-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2021թ. հուլիսի 14-ի թիվ ՆՀ-174-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր:
2023թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-194-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
l.saghoyan@court.am
Անի Հակոբի Կարաքեհյան
Ծնվել է 1990 թվականի հունվարի 12-ին Երևան քաղաքում:
Կրթություն.
1997-2007թթ. սովորել է Շավարշ Սիմոնյանի անվան թիվ 112 միջնակարգ դպրոցում։
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային փորձ.
07.04.2014-03.04.2015թթ. աշխատել է ՊԵԿ-ում՝ զբաղեցնելով Նոր Նորքի ՀՏ-ի իրավաբանական բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:
19.10.2015-01.10.2019թթ.աշխատել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի գործավար։
07.10.2019-01.10.2020թթ. աշխատել է «Է․Ռ․Ա․» պարտքերի գանձման իրավաբանական գործակալություն ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր իրավաբան։
09.09.2019թ.-ից 2023թթ. աշխատել է ԳոռՀակ Թրեյդե ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։
25.06.2022թ. ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր (3200)։
06.07.2023 թվականին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-226-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ.
a.karaqehyan@court.am
Անի Սարմենի Միքայելյան
Ծնվել է 31.07.1990թ.-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Կրթություն.
1997-2007թթ. սովորել է Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2011-2013թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ:
Թեկնածուական ատենախոսության թեման է «Ընդդատության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում», մասնագիտությունը՝ ԺԲ.00.04:
Աշխատանքային փորձ.
04.06.2012-08.01.2013թթ. և 11.02.2013-14.11.2013թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես փորձագետ:
08.01.2014-09.06.2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությում՝ որպես փորձագետ:
18.06.2014-10.06.2016թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես իրավախորհրդատու:
10.06.2016-22.08.2019թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնում, այնուհետև՝ վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
22.08.2019-17.09.2019թթ. աշխատել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:
18.09.2019-15.04.2022թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում՝ որպես պետի տեղակալ:
15.04.2022-05.09.2022թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ:
05.09.2022-13.10.2023թթ. աշխատել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ, թիմի ղեկավար՝ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումների մասով:
2015թ. սեպտեմբերից առ 2017թ. հունիս աշխատել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:
2018թ. հոկտեմբերից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում՝ որպես դասախոս, ասիստենտ:
2021թ. նոյեմբեր և 2022թ. մայիս ամիսներին հանդիսացել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի անդամ:
2021-2022թթ. հանդիսացել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ:
2022-2024թթ. հանդիսացել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:
2023թ. մարտից առ 2023 թվականի սեպտեմբեր հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2023թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-295-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
2023թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2025թ. օգոստոսի 15-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-196-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ծնվել է 31.07.1990թ.-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում:
Կրթություն.
1997-2007թթ. սովորել է Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցում:
2007-2011թթ. գերազանցությամբ սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում, իսկ 2011-2013թթ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013-2017թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:
Հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ:
Թեկնածուական ատենախոսության թեման է «Ընդդատության հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում», մասնագիտությունը՝ ԺԲ.00.04:
Աշխատանքային փորձ.
04.06.2012-08.01.2013թթ. և 11.02.2013-14.11.2013թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնում՝ որպես փորձագետ:
08.01.2014-09.06.2014թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությում՝ որպես փորձագետ:
18.06.2014-10.06.2016թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության քաղաքացիական և վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես իրավախորհրդատու:
10.06.2016-22.08.2019թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետական շահերի պաշտպանության բաժնում, այնուհետև՝ վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
22.08.2019-17.09.2019թթ. աշխատել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:
18.09.2019-15.04.2022թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչությունում՝ որպես պետի տեղակալ:
15.04.2022-05.09.2022թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ:
05.09.2022-13.10.2023թթ. աշխատել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի ավագ իրավաբան-փորձագետ, թիմի ղեկավար՝ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումների մասով:
2015թ. սեպտեմբերից առ 2017թ. հունիս աշխատել է «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:
2018թ. հոկտեմբերից առ այսօր աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնում՝ որպես դասախոս, ասիստենտ:
2021թ. նոյեմբեր և 2022թ. մայիս ամիսներին հանդիսացել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացվող որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողովի անդամ:
2021-2022թթ. հանդիսացել է «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի գնահատման և բողոքարկման հանձնաժողովների անդամ:
2022-2024թթ. հանդիսացել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս:
2023թ. մարտից առ 2023 թվականի սեպտեմբեր հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
2023թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ նախագահի` թիվ ՆՀ-295-Ա հրամանագրով նշանակվել է սնանկության դատարանի դատավոր:
2023թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-325-Ա հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2025թ. օգոստոսի 15-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-196-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Սամվել Մկրտչի Բաբայան
Ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 15-ին, Երևան քաղաքում:
Կրթություն.
2012 թվականին ավարտել է Երևանի Գրիգոր Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցը:
2018 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի աստիճան:
2020 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան:
2023 թվականի սեպտեմբերի 15-ին ավարտել է Արդարադատության ակադեմիայի դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը և Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԲԴԽ-86-Ո-261 որոշման համաձայն՝ ներառվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնում։
Աշխատանքային փորձ.
13.07.2018 թվականից մինչև 14.09.2021 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
22.09.2021 թվականից մինչև 26.07.2022 թվականը աշխատել է «Փայտե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
26.07.2022-2023 թվականներին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
Հանրապետության նախագահի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՆՀ-394-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում։
Այլ տեղեկություններ
2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2014 թվականի դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՊԲ N զորամասում՝ իրականացնելով մարտական հերթապահություն։
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած է, ունի մեկ դուստր:
Կոնտակտային տվյալ.
s.babayan@court.am
Թաթուլ Ազատի Ղուկասյան
Ծնվել է 1986 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքում:
Կրթություն
2003 թվականին ավարտել է Երևանի թիվ 165 միջնակարգ դպրոցը:
2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագիտության բակալավրի աստիճան:
2022 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2013 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիր և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:
2023 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2010 թվականից մինչև 2012 թվականը աշխատել է <<Նաիրի Ինշուրանս>> Ապահովագրական ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան:
2012 թվականից մինչև 2023 թվականը ծառայել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ որպես առաջատար իրավախորհրդատու:
2023 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ նախագահի թիվ ՆՀ-393-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2007 թվականից մինչև 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Կոնտակտային տվյալ.
tatul.ghukasyan@court.am