Վանաձորի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Մուշեղ Պապիկի Հարությունյան
Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։
Կրթություն
1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։
1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։
2001 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
ԲԴԽ-81-Ո-158 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2024 թվականի օգոստոսի 29-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով
Կոնտակտային տվյալ
m.harutyunyan@court.am
Վարդուհի Սուրիկի Հովնանյան
Ծնվել է 1975 թվականին Կիրովական քաղաքում։
Կրթություն
1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
Աշխատանքային փորձ
1997 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում սկզբում՝ իրավաբանական բաժնի իրավաբանի, այնուհետև՝ նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետի, ապա՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետի, ապա մինչև 2001 թվականը՝ նույն բաժնի գլխավոր մասնագետի, վերջում` նույն բաժնի պետի պաշտոններում։
1997 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանում՝ որպես դասախոս։
1998 թվականից աշխատում է Հ.Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս։
2000 թվականից անդամագրվել է Հայ փաստաբանների միջազգային միությանը։
2006 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Կոնտակտային տվյալ
v.hovnanyan@court.am
Ելենա Բորիսի Առաքելյան
Ծնվել է 1986 թվականին, Երևան քաղաքում:
Կրթություն
2003-2007 թվականներին սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2007-2009 թվականներին սովորել է Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետում, ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:
2019 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2008 թվականին աշխատել է Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանում՝ որպես կադրերի բաժնի տեսուչ:
2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2010 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2011 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես իրավախորհրդատու:
2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:
2014 թվականի հունիսից մինչև հուլիս ամիսն աշխատել է «Լեքս Կոմպրոմիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2014 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:
2015 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբեր ամիսն աշխատել է Դատական դեպարտամենտում՝ որպես Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Մշտադիտարկման և դատական վիճակագրության բաժնի պետ:
ԲԴԽ-88-Ո-214 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-312-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
y.arakelyan@court.am
Նանե Գառնիկի Սահակյան
Ծնվել է 1991 թվականին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Կրթություն
2011թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2013թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2017թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրան (ատենախոսության թեմա՝ «Պետական գնումների իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում»):
Աշխատանքային փորձ
2012թ. փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն աշխատել է «Սզնի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2012թ. նոյեմբեր ամսից մինչև 2016թ. մայիս ամիսն աշխատել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2016թ. մայիս ամսից մինչև 2019թ. փետրվար ամիսն աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ, իսկ 2019թ. փետրվար ամսից մինչև սեպտեմբեր ամիսը՝ որպես նույն ծառայության գլխավոր մասնագետ:
2019թ. սեպտեմբեր ամսից մինչև 2020թ․ մարտ ամիսն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում` որպես իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:
2020թ․ մարտ ամսից մինչև 2021թ․ փետրվար ամիսն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական։
2021թ․ փետրվար ամսից մինչև նույն թվականի հուլիս ամիսն աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար։
2021թ․ հուլիս ամսից աշխատել է որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
2015թ. սեպտեմբերից աշխատում է «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս:
2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-240-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
Իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Թվով 11 գիտական հոդվածի հեղինակ է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների 2015, 2016, 2017, 2018 թվականների ընտրանիների և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2015, 2016, 2017, 2018 թվականների տարեկան հաշվետվությունների կազմող խմբի անդամ է:
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է):
Վարդան Զաուրի Սուղյան
ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԱՏԱՎՈՐ
Ծնվել է 1977 թվականի օգոստոսի 16-ին Արցախի Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղում:
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
1994 թվականին ավարտել է Վանաձոր քաղաքի Իսակովի անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը:
2001 թվականին ավարտել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
2004 թվականին ավարտել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2021 թվականին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկդիր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
02.10.2003-31.10.2001 թվականներին աշխատել է «Կրեդիտ Սերվիս Բանկ» ՓԲԸ Գուգարքի տարածաշրջանային մաքսատան բաժանմունքում, որպես գանձապահ:
2002-2011 թվականներին աշխատել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որպես դատավորի օգնական:
2010 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հոկտեմբերը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
2017 թվականի հունվարից մինչ 2021 թվականի սեպտեմբերն աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում, որպես հանրային պաշտպան:
ՀՀ նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-332-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Կոնտակտային տվյալ
v.sughyan@court.am
Տարոն Ռոբերտի Թադևոսյան
Ծնվել է 24.03.1989թ.-ին, Սպիտակ քաղաքում:
Կրթություն.
2006թ.-ին ավարտել է Լոռու մարզի Արևաշող գյուղի միջնակարգ դպրոցը:
2010թ.-ին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2015թ.-ին` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ.
12.08.2010-02.11.2012թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ:
02.11.2012-21.06.2013թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ:
21.06.2013-19.09.2014թթ. աշխատել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքում՝ որպես ավագ քննիչ:
19.09.2014-11.12.2017թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ որպես ՀԿԳ քննիչ:
11.12.2017-01.09.2020թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում՝ որպես ՀԿԳ ավագ քննիչ:
01.09.2020-14.10.2021թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում՝ որպես պետ:
2022թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-113-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Կոնտակտային տվյալ.
t.tadevosyan@court.am
Լուսինե Հրանտի Սեփխանյան
Ծնվել է 02.10.1986թ.-ին Վանաձոր քաղաքում:
Կրթություն.
2003-2007թթ. սովորել է «Մխիթար-Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2010-2012թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
Աշխատանքային փորձ.
31.01.2008-10.03.2017թթ. աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։
10.03.2017-26.03.2018թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2018թ.-ին ՀՀ արդարադատության ակադեմիայում անցել է մասնագիտական պատրաստում։
15.11.2018-03.12.2018թթ. աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական։
04.12.2018թ.-01.06.2021թթ. աշխատել է Լոռու մարզի դատախազությունում՝ որպես դատախազ:
2022թ. հունվարի 5-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-4-Ա հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022թ. նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-336-Ա հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: