Երևանի նստավայր
Աշխատակազմ
Դատավորներ
Արգիշտի Անդրանիկի Ղազարյան
Ծնվել է 1969 թվականին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:
Կրթություն
1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
Աշխատանքային փորձ
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Արագածի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Գերագույն դատարանում՝ որպես քրեական կոլեգիայի քարտուղար:
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2002 թվականին ծավալել է փաստաբանական գործունեություն՝ հանդիսանալով ՀՀ փաստաբանների միության անդամ:
2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում՝ որպես գլխավոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ:
2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:
2008 թվականից մինչ օրս աշխատում է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահի՝ 2023 թվականի հունվարի 30-ի թիվ ՆՀ-32-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Այլ տեղեկություններ
1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է խորհրդային բանակում:
Կոնտակտային տվյալ
a.ghazaryan@court.am
Ռուզաննա Արայիկի Ազրոյան
Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2003 թվականին ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը:
2005 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:
2007 թվականին ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2007 թվականին սովորել է Կիպրոսում Կառավարման Միջերկրական Ինստիտուտում:
2014 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:
2017 թվականին ավարտել է ՀՀ արդարադաության ակադեմիան:
Հանդիսանում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ:
Աշխատանքային փորձ
2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Էրզրում Ռուտո» ՍՊԸ-ում` որպես գործավար:
2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:
2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Պորտֆոլիո Էնթերփրայզ» ՍՊԸ-ում` որպես գործադիր տնօրեն, նաև «ԱՐՄԵՆՍԹՈՈՒՆ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:
2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում`նախ որպես իրավական ակտերի բաժնի առաջին կարգի մասնագետ, ապա` փաստաթղթերի տեսչության բաժնի առաջատար մասնագետ, այնուհետև`վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ:
2010 թվականից մինչև 2016 թվականը դասավանդել է Կրթության միջազգային ակադեմիայում:
2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում` որպես վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի պետ:
2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչությունում` որպես փորձագետ:
2014 թվականից մինչև 2018 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի երիտասարդական խորհրդի անդամ:
2015 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է «ՖինԼեգալ Կոնսալտ» ՓԲ ընկերությունում` որպես համակարգող իրավաբան:
2016 թվականից մինչև 2017 թվականը դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
r.azroyan@court.am
Ռոբերտ Վարդանի Մաքեյան
Ծնվել է 1986 թվականին Շիրակի մարզի Փանիկ գյուղում:
Կրթություն
2003-2007 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ
2011 թվականին մարտի 1-ից մինչև 2011 թվականի հունիսի 30-ն աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչության ֆինանսական վերահսկողության իրավական սպասարկման բաժնում՝ որպես մասնագետ:
2012 թվականի փետրվարի 1-ից մինչև 2013 թվականի փետրվարի 28-ն աշխատել է «Լոու Աուդիտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ որպես տնօրեն:
2013 թվականի մարտի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 24-ն աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2016-2017 թվականներին սովորել և ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը, ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:
2017 թվականին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
ԲԴԽ-41-Ո-111 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ
r.makeyan@court.am
Դանիել Սամվելի Դանիելյան
Ծնվել է 1987 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում:
Կրթություն
2010 թվականին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2013 թվականին՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային գիտակրթական կենտրոնի մագիստրատուրան:
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
Աշխատանքային փորձ
2006 թվականից 2009 թվականն աշխատել է «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Վագադա» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2010 թվականին աշխատել է «Լիլի Ռիելթի» ՍՊԸ-ի իրավախորհրդատու:
2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական:
2013 թվականին աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի ժամանակավոր պաշտոնակատար:
2013 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորի օգնական:
ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
d.danielyan@court.am
Վարազդատ Մերուժանի Միքաելյան
Ծնվել է 1989 թվականին՝ Երևան քաղաքում:
Կրթություն
2006-2010թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատում:
2010-2012թթ. սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2013-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2019թ. սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը:
2019թ. վերապատրասվել է Գերմանիայի Շպայեր քաղաքի Վարչական գիտությունների գերմանական համալսարանում:
2019-2020թթ. վարչաիրավական մասնագիտացմամբ սովորել է ՀՀ Արդարադատության ակադեմիայում:
Հանդիսանում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հայցորդ:
Աշխատանքային փորձ
2013-2019թթ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2019-2020թթ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնում:
2020-2021թթ. աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում:
ՀՀ Նախագահի՝ 2021թ. հոկտեմբերի 20-ի թիվ ՆՀ-331-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 25.12.2014 թվականի թիվ 1193-Ա հրամանով՝ խրախուսվել է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր՝ ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճանով:
Ամուսնացած է, ունի 1 որդի:
Ելենա Վարդգեսի Առաքելյան
Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում:
Կրթություն.
2005-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:
2010-2012 թթ. սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավագիտության մագիստրոսի կոչում:
Աշխատանքային փորձ.
2010 թվականին աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատական նիստերի քարտուղարի, այնուհետև Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոններում:
2010-2012 թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետի պաշտոնում:
2012-2017 թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2017-2019 թթ. աշխատել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2019թ.-ին ուսումնառության է անցել ՀՀ արդարադատության ակադեմիայում:
2019-2021թթ. աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:
2021 թվականի հուլիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամունսացած է, ունի մեկ որդի:
Արմեն Գոգոլի Ներսիսյան
Ծնվել է 1970թ. մարտի 12-ին Երևանում:
Կրթություն.
1977-1987թթ. Միսաք Մանուշյանի անվան ֆրանսիական թեքումով թիվ 48 միջնակարգ դպրոց
1987-1988 թթ. Թիվ 8 ՄՊՏՈՒ
1991-1996թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ՝ «իրավագիտություն» մասնագիտությամբ
Ծառայություն զինված ուժերում.
1988-1990թ.թ. ծառայություն խորհրդային բանակում
Աշխատանքային փորձ.
1996-2021թ.թ. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայություն՝ որպես առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, իրավախորհրդատվական ծառայության պետի տեղակալ, իրավախորհրդատվական ծառայության պետի տեղակալ-փորձագիտական վերլուծական բաժնի վարիչ, իրավախորհրդատվական ծառայության պետ:
2021թ. հուլիսի 15-ից ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ.
Ամուսնացած, երկու երեխա:
Լիլիթ Ալեքսանդրի Սադոյան
Ծնվել է 1989 թվականին Երևան քաղաքում:
Կրթություն
2010 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրը:
2012 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ
2010 թվականի հուլիս 01-ից – հոկտեմբերի 25-ն աշխատել է «Բեստակո-Նաիրի» ՍՊԸ–ում որպես իրավաբան:
2010 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ Համալսարանի Իրավունքի և Քաղաքականության ինստիտուտի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի լաբորանտ:
2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանում որպես դատավորի օգնական:
2015 թվականից մինչև 2022 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի ավագ օգնական (դատավորի օգնական):
ՀՀ նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ ՆՀ–256-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
Կոնտակտային տվյալ
l.sadoyan@court.am
Հերմինե Նորիկի Մուրադյան
Ծնվել է 1985 թվականի սեպտեմբերի 12-ին, ք. Երևան քաղաքում:
Կրթություն.
2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցը:
2007 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը «Ազպաթ Վետերան»:
Աշխատանքային փորձ.
18.06.2009-05.12.2013թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
05.12.2013-05.05.2014թթ. աշխատել է Վարչական վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
12.05.2016-03.04.2018թթ. աշխատել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ որպես դատավորի ավագ օգնական:
20.04.2018-26.07.2022թթ. աշխատել է Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:
26.07.2022թ.-ից 2023թթ. աշխատել է Վճռաբեկ դատարանի վարչական պալատում՝ որպես դատավորի օգնական:
2023թ. մայիսի 8-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-147-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ․
06.09.2010 թվականին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
Կոնտակտային տվյալ
h.muradyan@court.am
Տիգրան Ռուդիկի Սանթրոսյան
Ծնվել է 1987 թվականի հուլիսի 20-ին, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Կրթություն.
2004 թվականին ավարտել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի բակալավրիատը:
2011 թվականին ավարտել է Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:
2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2020 թվականին ավարտել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
Աշխատանքային փորձ․
2008-2011թթ. աշխատել է «ՆԵԱԵՎՍ» ՍՊԸ֊ում՝ որպես տնօրեն:
2008-2011թթ. զբաղվել է հասարակական գործունեությամբ. Տավուշի մարզում համակարգել է «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՏԵՎՄԱՆ» հասարակական շարժման գործունեությունը:
01.04.2010-01.09.2010թթ. աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Տավուշի ԳԳՄ Դիլիջանի ՏՏ-ում՝ որպես ՎՎԾ փականագործ:
10.12.2012-23.07.2014թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես գործավար:
02.12.2013 թվականին շնորհվել է Դատական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան:
23.07.2014 թվականին շնորհվել է Դատական ծառայողի 1-ին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:
23.07.2014-19.02.2018թթ. աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
19.02.2018 թվականին աշխատել է Վերաքննիչ վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2023թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-148-Ա հրամանագրով նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
Այլ տեղեկություններ․
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Կոնտակտային տվյալ
t.santrosyan@court.am
Անի Կարենի Չիլինգարյան
Ծնվել է 1988թ․ Երևան քաղաքում։
Կրթություն
2009թ․ գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։
2011թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2011թ․ ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
2015թ․ ավարտել է Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցը։
2020թ․ ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիայի՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։
Աշխատանքային փորձ
2011թ․ փետրվարից մինչև 2020թ․ մարտը աշխատել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրում՝ որպես փորձագետ, համակարգել է վարչական իրավունքի և վարչական դատավարության ոլորտը։
2014թ․ սեպտեմբերից աշխատում է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամում՝ որպես դասախոս։
2016թ․ սեպտեմբերից դասավանդում է «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամում՝ որպես այցելող դասախոս։
2020թ․ հունիսից մինչև 2022թ․ մարտն աշխատել է «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։
2014թ․ փետրվար-հունիս ամիսներին եղել է կարճաժամկետ ազգային փորձագետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում։
2022թ․ մարտի 10-ին ՀՀ Նախագահի լիազորությունները կատարողի ՆՀ-62-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
Այլ տեղեկություններ
2021թ․ մարտից Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում:
Մասնակցել է վարչական արդարադատությանն առնչվող տարբեր կոնֆերանսների Գերմանիայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Լայպցիգ, Շփայեր, Մյունսթեր, Համբուրգ, Մյունխեն, Թրիր և այլն)։
Մասնակցել է մի շարք դասընթացների Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության Միջազգային համագործակցության ակադեմիայում։
Ունի փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներին։
Կոնտակտային տվյալ
a.chilingaryan@court.am