ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԲԱԺԻՆԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ
07.01.2026
Հիմք ընդունելով ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29.10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով դիմած անձանց նախնական հարցազրույցը ազգային և միջազգային փորձագետների հետ տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 14-ին, ժամը 09:30-ից սկսած, իսկ Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի փուլը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարի 29-ին, ժամը 14։00-ից սկսած:
Հարցազրույցները տեղի են ունենալու Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցե` ք. Երևան, Կորյունի 17), ստորև ներկայացված ցանկին և ժամանակացույցին համապատասխան.
|
N |
Անուն, ազգանուն, հայրանուն |
Նախնական հարցազրույցի օրը և ժամը |
Բարձրագույն դատական խորհրդում հարցազրույցի օրը և ժամը |
|
1. |
Կարեն Ստեփանյան Արմենակի |
14.01.2026թ. ժամը 09:30 (ազգային փորձագետ) 14.01.2026թ. ժամը 10:30 (միջազգային փորձագետ) |
29.01.2026թ. ժամը 14:00-ից սկսած |
|
2. |
Մհեր Հայրապետյան Գրիշայի |
14.01.2026թ. ժամը 09:30 (միջազգային փորձագետ) 14.01.2026թ. ժամը 10:30 (ազգային փորձագետ) |
|
|
3. |
Տաթևիկ Խաչատրյան Տիգրանի |
14.01.2026թ.ժամը 11:30 (միջազգային փորձագետ) 14.01.2026թ.ժամը 12:30 (ազգային փորձագետ) |
ֆայլեր