Դատական դեպարտամենտը թարգմանիչներին և թարգմանչական կազմակերպություններին հրավիրում է համագործակցության։
21.01.2026
Դատական դեպարտամենտը ՀՀ կառավարության 22 նոյեմբերի 2018 թվականի N 1334-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ դատավորի որոշմամբ դատական նիստին թարգմանիչ ներգրավելու նպատակով հրավիրում է համապատասխան որակավորում ունեցող անհատ թարգմանիչներին և թարգմանչական կազմակերպություններին ոչ մրցութային կարգով համագործակցության։
Կարող եք ձեր տվյալները ներկայացնել info@court.am հասցեով կամ հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 -511-788։
Բացի այդ, Դատական դեպարտամենտի կողմից հայտարարված է թարգմանիչների, սուրդոթարգմանիչների, տեսողական սահմանափակումներ ունեցող անձանց օգնականների մրցույթ։ Առաջարկում ենք ձեր մասնագիտական հմտություններով նպաստել արդարադատության մատչելիությանն ու ներառականությանը։
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի հունվարի 26-ի ժամը 10:30-ը։
Պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://court.am/hy/news/2027։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել վերը նշված հեռախոսահամարով։
Թարգմանիչների, սուրդոթարգմանիչների և տեսողական խնդիրներ ունեցող անձանց օգնականների որակավորման կարգը և վարձատրության չափը սահմանված են ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» թիվ 1509-Ն և 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» թիվ 1334-Ն որոշումներով, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/31281/, https://www.e-gov.am/gov-decrees/item/31113/ ։
Նկարը գեներացվել է արհեստական բանականության (AI) միջոցով։