Ավարտվել է վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հարցազրույցի փուլը
26.01.2026
ԲԴԽ-ում հունվարի 22-23-ին տեղի է ունեցել դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժինը համալրելու նպատակով հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 34 հավակնորդ։
Հարցազրույցների արդյունքների ամփոփման նպատակով Բարձրագույն դատական խորհրդում իրականացված քվեարկությունների արդյունքների հիման վրա կազմվել և հաստատվել է դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը՝ վարչական մասնագիտացման բաժնով, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://court.am/hy/decisions-single/2541