Դատական համակարգի ներկայացուցիչները մասնակցել են Հռոմում կայացած ակտիվների վերականգնման գործընթացին նվիրված աշխատաժողովին
17.02.2026
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Անահիտ Աբրահամյանը և Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Աշխեն Ղարսլյանը «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործընթացի բարելավման համար II» ծրագրի շրջանակներում 2026 թվականի փետրվարի 9-12-ը Հռոմում մասնակցել են ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) կողմից կազմակերպված աշխատաժողովին։
Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել է բռնագրավված և բռնագանձված ակտիվների վերաբաշխման, կառավարման և օգտագործման վերաբերյալ Իտալիայի փորձը։
Մասնավորապես, մատնանշվել են հանրային և սոցիալական այն ուղղությունները, որոնց հաշվառմամբ տեղաբաշխվել են այդ ակտիվները և արդյունավետորեն օգտագործվել հանրային կարիքների համար։
Միաժամանակ տեղի է ունեցել նաև «Աջակցություն Արևելյան գործընկերության երկրներին՝ ակտիվների վերականգնման գործընթացի բարելավման համար II» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը, որի ընթացքում Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) կողմից ներկայացվել են ակտիվների վերականգնման ուսումնասիրությունների ծրագրի արդյունքները և նախանշվել են շահառու պետությունների հետ համագործակցության նախընտրելի ուղղությունները։
Հայ պատվիրակների այցը եզրափակվել է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանի հետ հանդիպմամբ։