Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՔՀԿ-ների ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2027-2029թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկում կազմակերպելու վերաբերյալ
30.03.2026
Հաշվի առնելով ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 08-ի թիվ 8-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 11-րդ կետի պահանջը՝ հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ դատարանների 2027-2029թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի՝ ՔՀԿ-ների ներգրավմամբ հանրային քննարկումը տեղի կունենա ս․թ․ մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Բարձրագույն Դատական Խորհրդի շենքում (հասցե՝ ք. Երևան, Կորյունի 17):
Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2027-2029թթ. ՄԺԾԾ և ՀՀ 2027 թվականի բյուջետային հայտի նախագծի վերաբերյալ նյութերը տեղադրված են դատական իշխանության պաշտոնական կայքում (www.court.am):
Խնդրում ենք վերը նշված քննարկմանը մասնակցելու հայտերը էլեկտրոնային եղանակով ներկայացնել մինչև ս. թ. ապրիլի 20-ը՝ ժամը 16:00-ն (էլ-հասցե` press@court.am):