Տեղեկատվություն Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի և նրան ներկայացրած հասարակական կազմակերպության վերաբերյալ
23.04.2026
Դատական դեպարտամենտը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանի 2026 թվականի ապրիլի 2-ի թիվ 32-Ա հրամանը՝ 2026 թվականի մայիսի 5-ին Դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի՝ «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար 2026 թվականի ապրիլի 6-ին հայտարարել է մրցույթ:
Դատական դեպարտամենտի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 6-ի թիվ 17 հրամանով՝ կազմավորվել է Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցութային հանձնաժողով (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) և հաստատվել դրա անհատական կազմը:
Մրցութային հանձնաժողովը, 2026 թվականի ապրիլի 21-ի նիստում, ամփոփելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 12-րդ, 15-րդ, 18-րդ կետերով, Հավելված 3-ի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովին որպես Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներկայացնել «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Մարգարիտ Ամյանի թեկնածությունը:
Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով՝ հրապարակվում են Մարգարիտ Ամյանի կենսագրական տվյալները:
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
ֆայլեր